Այս պահին թուրքական և համաշխարհային լրատվամիջոցները հայտնում են, որ խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլի և մերձավորարևելյան տարածաշրջանի ամենախոշոր՝ Հայդարփաշա երկաթուղային կայարանում: Ստամբուլի հրշեջները հայտարարում են, որ վառվում է կայարանի ողջ տանիքը, վտանգ կա, որ շինությունն ամբողջությամբ կփլուզվի: Կայարանը 20-րդ դարասկզբին կառուցել էին գերմանացի ճարտարապետները։ Այն համարվում է Թուրքիայի ամենագեղեցիկ շինություններից մեկը: