Wednesday, 24 04 2024
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

Ձախողումները կապված են էներգախնայողության հետ. Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների աճը կբերի նոր գնաճի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը

Գազի ու էելկտրաէներգիայի սակագները բարձրացան: Սա ինչպիսի՞ շղթայական ռեակցիա է ունենալու տնտեսվարողների ու շարքային քաղաքացիների վրա: Սպասելի՞ էին արդյոք այս բարձրացումները:

 Շղթայական ռեակցիան չափից է կախված, պետք է հաշվարկ արվի, թե ինքնարժեքի մեջ գազն ու էլեկտրաէներգիան ինչքան է: Այո, սպասելի էին այս բարձրացումները, ամբողջ աշխարհում էլ դա տեղի է ունենում:

«Գազպրոմ Արմենիայի» հայտի համաձայն գազի միջին կշռված սակագինը բարձրանալու է 6 տոկոսով: Ընդ որում, սա ենթակա է ճշգրտման՝ կախված գազի ջերմատվությունից: Սա ի՞նչ է ենթադրում:

Ֆորմուլա կա, որ որակից կախված գազի գինը կարող է ավելանալ կամ պակասել: Հիմա ամբողջ աշխարհում թանկացում է գնում: Հայաստանի սահմանին գազի գինը, եթե չեմ սխալվում 167 դոլար է հազար խմի-ի դիմաց, որը ավելի շատ է, քան Բելառուսի համար, բայց  շատ ավելի քիչ է, քան Եվրոպային են վաճառում: Օրինակ, Մոլդովային 450 դոլարով են վաճառում: Ամբողջ աշխարհում էներգառեսուրսների դեֆիցիտ է: Այստեղ մի քանի բաղադրիչ կա, որոնցից մեկը ինֆլյացիոն պահանջարկն է:

Նշվում է, որ այո, ինչպես ամբողջ աշխարհում գազն ու էլեկտրաէներգիան պետք է թանկանան, բայց այստեղ կարևոր է, թե Հայաստանն ինչ քայլեր է անում, արդյոք դրանք բավարար են, որ տնտեսությունը սակագներից արագ աճի:

Եթե սակագներն աճում են, մնացած գներն էլ պետք է աճեն: Ինչքան էլ գլուխդ պատով խփես, դա տեղի է ունենալու: Պետք է նայես, թե ինքնարժեքի մեջ որքան է կազմում այդ ապրանքների տեսակարար կշիռը, այդքան չափով էլ գները կավելանան: Շատ մեծ ազդեցություն չի ունենա, բայց սկսած խտացված գազից, որն օգտագործում են որպես վառելիք, վերջացրած այն վառելիքով, որ օգտագործում են արտադրության մեջ ու կենցաղում: Ի վերջո, մի քանի տոկոսով կավելանան գազ վառելու բնակչության ծախսերը:

Հիմա եթե սակագինը կախված է ջերմատվությունից, փաստացի քաղաքացին կարող է չիմանա՞լ, թե որքան է թանկացել գազը:

Կարող է նման բան լինել, դա կախված է որակից: Կա ինչ-որ բանաձև, որով պետք է հաշվարկեն: Կարևորն այստեղ դա չէ, այլ այն, որ գազը համակարգային ապրանք է, դրա գինն ազդում է բոլոր գների վրա: Էլեկտրաէներգիայի ինքնարժեքի մեջ էլ է գազը մտնում: 1/3-ը գազից է կախված:

Կա տեսակետ, որ էլեկտրաէներգիայի սակագնի 4,7 դրամով թանկացումը խոսում է համակարգում առկա լուրջ ռիսկերի ու խոշոր ձախողումների մասին:

Այո, հնարավոր է և այդպես լինի: Ձախողումները կապված են էներգախնայողության հետ: Գինը որ շատ բարձր չի, որպես կանոն խնայողություն չեն անում: Գինը պետք է բարձր լինի, որ ռեսուրսդ դեֆիցիտ դառնա, որ սկսես մտածել՝ ոնց անես, որ ներդրումներ անե ու այդ ռեսուրսը խնայես: Հիմա պետք է արդյունավետությունն ավելացնեն, իսկ դրա համար ներդրումներ են պետք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում