Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

2023-ին Արցախում կլինեն Սահմանադրական փոփոխություններ. անցում կիսանախագահական համակարգի՞

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ազատ ՀայրենիքՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը

 -Պարոն Հարությունյան, նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը  հանդիպել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝  քննարկելու սահմանադրական հնարավոր փոփոխությունների հարցը:

Ավելին՝ առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որը հանրային քննարկումների առարկա կդարձնի սահմանադրական հնարավոր փոփոխությունների անհրաժեշտության հարցը: Հայաստանում էլ սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ստեղծվել: Որքանո՞վ են Արցախում սահմանադրական հնարավոր փոփոխությունները պայմանավորված Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխություններով:

-Մենք միշտ էլ խոսել ենք սահմանադական փոփոխությունների մասին, բայց պատերազմից անմիջապես հետո կային ավելի հրատապ խնդիրներ, որոնք պետք է կարճ ժամանակահատվածում լուծումներ ստանային: Դրանք սոցիալական խնդիրներն էին և այլն: Հիմա արդեն այն փուլն ենք անցնում, որ սահմանադրական բարեփոխումների կարիքը կա, և այն պետք է համապատասխանեցվի այսօրվա իրականությանը: Այս հարցում ձևավորվել է կոնսենսուս, որպեսզի առաջիկայում սկսենք սահմանադրական փոփոխությունների գործընթացը:

-Կառավարման մոդելի փոփոխություն լինելո՞ւ է, թե ոչ, որովհետև շատերը չէին խրախուսում սուպերնախագահական համակարգը Արցախում, բայց 2016-ի քառօրյա պատերազմը ստիպեց այլ հանգամանքներ հաշվի առնել:

-Դեռևս սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը չի ստեղծվել: Մինչև հունվարի վերջ, փետրվարի սկիզբ այդ հանձնաժողովը պետք է ստեղծվի և բոլոր հայեցակարգային մոտեցումները պետք է քննարկվեն այդ հանձնաժողովի շրջանակներում: Հանձնաժողովում ապահովվելու է քաղաքական ուժերի ներկայացվածությունը, փորձագետների, կառավարության պատասխանատուների ներկայացվածությունը: ԵՌս կարծում եմ, որ այսօր մեզ կառավարման մոդելի փոփոխություն պետք է, քանի որ այսօրվա մեր իրականությանը այսօրվա Սահմանադրությունն այնքան էլ չի համապատասխանում: Իսկ թե կառավարման ինչ մոդել կընտրվի, դա պետք է քննարկվի հանձնաժողովում: Երբ հայեցակարգը ձևավորվի, այդ ժամանակ ավելի հստակ կլինի ամեն ինչ:

-Ձեր կարծիքով՝ կառավարման որ մոդելն է այսօր առավել նախընտրելի Արցախի համար:

 -Եկեք ժամանակից առաջ չանցնենք, համենայնդեպս այսօր գործող նախագահական համակարգը մեր իրականությանը չի համապատասխանում, դրա համար պետք է գնանք փոփոխությունների: Մնացածը այդ հանձնաժողովի շրջանակներում կորոշվի: Անձնապես իմ պատկերացումը շատ նախնական այն է, որ պետք է լինի կիսանախագահական կառավարման համակարգ: Ամեն դեպքում դա պետք է քննարկվի, հայեցակարգը հաստատվի, և նոր կոնսենսուսով այդ գործընթացը առաջ ընթանա:

-Արցախի քաղաքական մյուս ուժերը, ԱԺ-ում ներկայացված մյուս խմբակցությունները ի՞նչ տեսակետ ունեն այս հարցում, նրանք նույնպես տեսնո՞ւմ են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

-Այդ հարցը չենք քննարկել, քանի որ հանձնաժողովը դեռ ձևավորված չի: Բայց ձևավորվելուն պես այնտեղ բոլոր խորհրդարանական ուժերը ներկայացված են լինելու, և քննարկումների ընթացքում կորոշվի:

-Իսկ հնարավո՞ր է հակասություններ լինեն, շատ ուժեր դեմ լինեն կիսանախագահական համակարգի անցնելուն:

-Ամեն ինչ էլ հնարավոր է, այս պահին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ որևէ քննարկում դեռ չենք ունեցել:

-Կոնկրետ ի՞նչը Արցախի Սահմանադրության մեջ չի բավարարում, որ ուզում եք գնալ փոփոխությունների:

-Սահմանադրությունն այսօրվա իրականությանը համապատասխանեցնելու հարց կա: Այսինքն՝ օրենսդիր, գործադիր ինստիտուտների, նախագահական ինստիտուտի տարանջատումը պետք է հստակ լինի: Քանի որ այս Սահմանադրությամբ նախագահը նաև հանդիսանում է կառավարության ղեկավարը, հիմա ինստիտուցիոնալ տարանջատման խնդիր կա:

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը մշակելուց հետո ամբողջությամբ դրվելու են հասարական քննարկումների, հանրային լսումների: Եվ  այդ ամեն արդյունքում մենք պետք է հասկանանք՝ կա՞ այդ ձևավորված պահանջը, և ըստ դրա առաջ գնանք: Այս պահին դեռևս հանրային լսումներ չենք իրականացնում:

-Այսինքն՝ Արցախի իշխող ուժն է առաջարկում այս փոփոխությունները:

 Ոչ, կոնսենսուսային տարբերակով պետք է լինի: Դրա համար ասում եմ, որ այնպես չէ, որ իշխող ուժը ինչ-որ բան է առաջարկում, մենք պետք է կոնսենսուսային տարբերակով առաջ գնանք: Հնարավոր է, որ քննարկումներ ընթացքում պարզվի, որ կառավարման մոդելի փոփոխություն պետք չէ, այդ ժամանակ որոշումներ կկայացվեն: Այս պահին դեռևս վաղ է այդ մասին խոսել: Այն, որ այս պահի դրությամբ մենք գործող Սահմանադրությամբ խնդիրներ ենք ունենում այսօրվա ստեղծված իրականության հետ, դա փաստ է: Իսկ մնացածը գործընթաց է, որ պետք է սկսենք և ընթացքում հասկանանք՝ մեր հետագա քայլերը:

Ամենակարևորը ի՞նչ պետք է փոխել Սահմանադրության մեջ:

 -Օրինակ՝ նախագահի հրաժարականի դեպքում այսօրվա Սահմանադրության մեջ նշված է, որ թե՜ ԱԺ-ն, թե՜ կառավարությունը լուծարվում են և արդյունքում ամբողջ պետական համակարգը խաթարվում է, ինչը մեր իրականությանը չի համապատասխանում: Եվ պետք է հստակ դա տարանջատվի:

Ի՞նչ ժամկետներում պետք է հանձնաժողովն ամփոփի իր աշխատանքը:

 -Հանձնաժողովը ամենաուշը ամսվա վերջին կամ փետրվարի սկզբին պետք է ստեղծվի, դրանից հետո հայեցակարգի ընդունման ժամկետներ կսահմանվեն: Իմ պատկերացմամբ՝ 2023-ի ընթացքում է դա լինելու: Այսինքն՝ ժամկետների առումով շատ շուտ չի ստացվի:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում