Thursday, 30 03 2023
14:20
Հռոմի Պապը հոսպիտալացվել է
14:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքական ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ
Արտակ Համազասպյանը ԱՄՆ ում մեղադրվում է չգրանցված կրիպտոարժույթի դիմաց $8 մլն հավաքագրելու համար
13:40
ԱՄՆ-ն ժողովրդավարության համար 690 մլն դոլար կտրամադրի
Ադրբեջանը ոչնչացնում է Լաչինի միջանցքը, որից բխում է Արցախի կարգավիճակը
13:30
Պակիստանում 11 մարդ է մահացել անվճար ալյուր բաժանելիս սկսված հրմշտոցի հետևանքով
Հունվար-փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է. վարչապետ
13:20
2023 թ.-ին երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը 3%-ից ցածր կլինեն Ուկրաինայի հակամարտության պատճառով. ԱՄՀ-ի ղեկավար
ՀՀ կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին. Փաշինյան
13:10
Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պետական այցով գտնվում է Գերմանիայում
Այնպես արեք, որ ցրտահարումներ չլինեն․ Փաշինյանը հանձնարարականներ տվեց
Հայաստանը ստորագրել է ռազմական համագործակցության նոր ծրագիր Հունաստանի հետ
Պաշտոնյան կազատվի աշխատանքից, եթե չհարգի պետական սիմվոլը, դրոշը պետք է պատշաճ վիճակում լինի
ԱԱԾ-ին 576 մլն դրամ հատկացվեց՝ շենքերի կառուցման եւ օբյեկտների վերանորոգման համար
Եթե գյուղացին չապահովագրի բերքը, կա՛մ պետք է ծխածածկույթով պատի դաշտը, կա՛մ իմանա՝ ցրտահարվելու է․ Քերոբյան
Շրջափակումը մի օր կավարտվի, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ Արցախի ԱԺ նախագահի կոչը
ՀԷՑ-ին նոր միացող բաժանորդները չպետք է խնդիրներ ստեղծեն հին բաժանորդների համար․ ՀԾԿՀ նախագահ
2023 թվականից կամավոր ատեստավորումն անցկացվում է բոլոր ուսուցիչների համար
2022-ի օգոստոսի պայմանավորվածությունն ու Շուշին շրջանցող ճանապարհի հարցը
12:24
Իսրայելը չի բավարարում ԱՄՆ անայցագիր մուտքի պահանջները. պետքարտուղարությունը հակասել է Նեթանյահուի հայտարարությանը
12:20
Լևոն Արոնյան, Էրիկ Իսրայելյան․․․ Մեդալների հակառակ կողմը
«Սուրմալու» տոնավաճառը վերաբացվել է
Որքան շատ ասենք՝ «սպասիբը, Ռասիյա»՝ մեր վիճակն ավելի է վատանալու
Գնել Սանոսյանը և ԻԿԱՕ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման հարցեր
Կստեղծվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
Այն, ինչը քննադատում եք, սկսել է Ձեր կառավարման ժամանակ. արցախցի պատգամավորը՝ Ռուբեն Վարդանյանին
Լուրերի օրվա թողարկում 12:00
11:50
Լրատվամիջոցները հայտնել են, որ Սիրիան հետ է մղել իսրայելական հարձակումը Դամասկոսի մերձակայքում

ՀՀ ԱԻ նախարարն ամերիկյան կողմի հետ քննարկել է ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հունվարի 20-ին ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգության ոլորտում համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ Էդվարդ Լ. Վոնի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Դանիել Սինգլթոն, ԱՄՆ ռազմածովային ուժերի լեյտենանտ, հրամանատար Վիկտոր Ռոմանենկովը, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր սերժանտ Էդիդիոնգ Գլոդովսկին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Անդրանիկ Փիլոյանը, ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և ընդգծել, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների բնագավառում սկիզբ է առել 2003թ.-ից: Անցած տարիների ընթացքում իրականացվել են փոխադարձ ճանաչողական այցեր, բազմաթիվ ուսուցողական դասընթացներ, անցկացվել են կոնֆերանսներ, սեմինարներ, հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ:

«Գերատեսչության ղեկավարն, ի թիվս այլ ծրագրերի, մասնավորապես անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի հետ համատեղ Շիրակի մարզում երկու հրշեջ–փրկարարական ջոկատների շենքերի հիմնանորոգման և կառուցման (Գյումրի 2, Ախուրյան) ծրագրին: 2022թ. դրա շրջանակում նախատեսվում է Աշոցքի նոր հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի կառուցման ավարտը և բացումը: Մեկնարկել են «Սևան ազգային պարկի» տարածքում գործող Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական բազայի կառուցման աշխատանքները: Հայ–ամերիկյան համագործակցության շրջանակում ընդգծվել են նաև քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Լին Թրեյսին, վերահաստատելով փոխգործակցության շարունակականության և ընդլայնման ամերիկյան կողմի պատրաստակամությունը, նշել է, որ անվտանգության տեսանկյունից մեծապես կարևորվում են աղետների ռիսկերի նվազեցմանը և արձագանքմանն առնչվող ծրագրերը:

Գեներալ Էդվարդ Լ. Վոնն էլ ընդգծել է, որ երկու երկրներն արդեն 30 տարի ունեն դիվանագիտական հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, ինչը հիմք է տալիս ընդլայնելու ծրագրերն՝ ինչպես քանակական, այնպես էլ՝ որակական առումով:

ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով մի շարք նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում