Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Եթե գազը թանկացավ, սուրճն էլ կթանկանա․ Արտահանողների վրա օրեցօր լրացուցիչ բեռ է ավելանում

Այս տարվա ապրիլից գազի հնարավոր թանկացումը էական բեռ է դառնալու տնտեսվարողների, արտադրողների ու ջերմոցային տնտեսությունների համար։ Զուգահեռաբար, փետրվարից թանկացող էլեկտրաէներգիան ու արդեն թանկացած խմելու ջուրը ստիպել են տնտեսվարողներին վերանայել ծախսերը։ Թանկացումներից տուժում են հատկապես այն բիզնեսները, որոնց արտադրանքի ինքնարժեքում գազն ու էլեկտրաէներգիան էական տեսակարար կշիռ ունեն։ Տեղական արտադրության ապրանքների գնաճի նոր ալիքը չի բացառվում։

Այս առնչությամբ Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս արտահանողները լռություն են պահպանում մինչև տեսնեն, թե ինչքան են թանկանալու գզն ու էլեկտրաէներգիան. «Այսօր արտահանողների վրա այնքան լրացուցիչ բեռ է ավելանում օրեցօր, որ ասելու չի: Թե ոնց կլինի, ես չեմ կարող ասել, տարբեր ոլորտներում տարբեր կլինի, գյուղատնտեսության համար տարբեր կլինի: Այսօր գյուղատնտեսության մեջ մեծ խնդիր կա, որ ազոտային պարարտանյութը թանկացել է և գոյություն չունի: Այնպես որ շատ դժվար է հիմա ասել, թե ինչ արդյունք կունենանք սակագների բարձրացումից հետո»,-ասաց Մխչյանը:

Նա հավելեց, որ արտադրությունները տարբեր են, ինքը կարող է խոսել իր արտադրության մասին. «Ես սուրճ եմ բովում գազով, եթե գազը թանկացավ, սուրճն էլ կթանկանա, քանի որ սուրճի ինքնարժեքի մեջ գազի ծախսը ներառված է: Բայց թե ի՞նչ աստիճանի թանկացման դա կբերի, ես այսօր չեմ կարող ասել»:

Դիտարկմանը, որ ջերմոցային տնտեսությունները, որոնք վերջին շրջանում լուրջ զարգացում են գրանցել, լուրջ խնդիրների առաջ կարող են կանգնել, Արտահանողների միության նախագահն ասաց. «Գազը միայն մեզ համար չի թանկանում, աշխարհով մեկ թանկացել է ահռելի ձևով: Դա գլոբալ խնդիր է: Նույն ջերմոցային տնտեսությունից օգտվողներն էլ տեսնելու են, որ ուրիշ երկրներում էլ նույն կերպ թանկացում է եղել: Այնպես չէ, որ միայն մեզ մոտ է գազը թանկանում: Իսկ կոնկրետացնելու համար, թե որ ոլորտի վրա ինչպես կանդրադառնա, ինչ թանկացումներ կլինեն, դեռ վաղ է դրա մասին խոսելը: Դեռ ոչ մեկը չգիտի, թե սակագների փոփոխությունն ինչ աստիճանի է ազդելու գների վրա: Պետք է հասկանալ, թե դա ինչքանով է ազդելու ինքնարժեքի գոյացման վրա: Ընդհանրապես, սակագները տարբեր սպառողների համար տարբեր են լինում, մինչև 10 հազար խմ օգտագործողի համար մի գին է, 10 հազարից ավելի օգտագործողի համար ուրիշ գին է: Հետևաբար ազդեցությունն էլ տարբեր կարող է լինել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում