Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Հայաստան» խմբակցությունը կողմ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Թևանյան

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ բացառապես առանց նախապայմանների տարբերակով, դեմ է Թուրքիայի կողմից նախապայմանների առաջ քաշմանը, դեմ է նաև, որ հայ-թուրքական պրոցեսը շաղկապվի Արցախի հարցի հետ: Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Եթե զուտ ֆորմալիստական առումով և այլ հավասար պայմաններում հարց տրվի, թե մենք կո՞ղմ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա բնականաբար, պատասխանը լինելու է «այո»: Ցանկացած ողջամիտ և ռացիոնալ մարդ, հատկապես քաղաքական մարդ, չի կարող դեմ լինել հարևան պետության հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Բայց խնդիրն այն է, որ այս հարցադրման և այս պրոցեսի մեջ կա մի մեծ «բայց», և այդ «բայց»-ի բացահայտումն է կարևոր, որ մենք հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք, ինչ կարող է տեղի ունենալ, և ինչպիսի արդյունքներ են լինելու»,-ասաց Թևանյանը:

Անդրադառնալով իշխանությունից հնչող հարցադրումներին՝ կո՞ղմ, թե՞ դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նա ասաց, որ առան նախապայմանների կարգավորելուն կողմ են, բայց հարց է առաջանում՝ արդյոք Թուրքիան կո՞ղմ է «առանց նախապայմանների» բանաձևին : «Եթե Թուրքիան հայտարարել է պաշտոնապես, զուտ ձևականորեն ընդունում ենք, որ իրենք էլ են կողմ, և երկրորդ հարցադրումը, որը շատ ավելի կարևոր է՝ արդյոք թուրքական նախապայմանները արդեն իսկ մեծ մասամբ բավարարվա՞ծ չեն: Այստեղ է թաքնված շան գլուխը»,-ասաց նա:

Ըստ Թևանյանի՝ պետք է հասարակության համար բացահայտել, թե ինչպե՞ս է լինում, որ Թուրքիան, որը 44-օրյա պատերազմի ընթացքում բայրաքթարներ է բերել հայ ժողովրդի գլխին, նպաստել է նրան, որ հայկական կողմն ունենա ցավալի կորուստներ, հիմա՝ կարծես թե, բարյացակամ է դարձել: Պատգամավորի կարծիքով՝ Թուրքիան սիրով չի լցվել ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ:

«Ի՞նչ էին ասում մենք, երբ ասում էինք «առանց նախապայմանների»: Մենք ասում էինք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա մեր օրակարգում, Արցախի անկախության և հետագայում նաև վերամիավորման հարցից ևս չենք կարող հրաժարվել: Թուրքիան ասում էր, որ այդ նախապայմաններից պետք է հրաժարվել: Մենք ասում ենք, որ կարող ենք այդ հարցերը միջպետական հարաբերություններում քննարկել, բայց հրաժարվել դրանցից չենք կարող և չենք ուզում: Մյուս նախապայմաններից մեկն ըստ իս հայ-թուրքական հարաբերությունների տարանջատումն էր հայ-ադրբեջանական հարաբերություններից, այլ կերպ ասած՝ Արցախի հարցից: Սա էր մեր մոտեցումը, որ նախապայման չկա: Թուրքիայի նախապայմանները ճիշտ հակառակն էին»,-ասաց պատգամավորը:

Նա շեշտեց՝ եթե Թուրքիան նախապայմաններով է խոսում Հայաստանի հետ, իրենք դեմ են այդպիսի հարաբերության կարգավորմանը: Կո՞ղմ են, թե՞ դեմ հարաբերությունների հաստատմանը, նա ասաց, որ այդ հարցին պետք է պատասխանել հետևյալ կոնտեքստում. «Մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների, բայց դեմ ենք, երբ Թուրքիան իր նախապայմաններն է առաջ քաշում և ստանում, դեմ ենք, որ հայ-թուրքական պրոցեսը շաղկապվի Արցախի հարցի հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում