Կառավարության հեղինակած կանխիկ գումարի շրջանառությունը սահմանափակող օրենսդրական նախագիծը հունվարի 18-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց։ Նախագիծը սահմանում է, որ 2022-ի հունվարի 1-ից անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ՝ 300 հազար դրամը գերազանցող գործարքները կատարվում են անկանխիկ կերպով, ինչպես նաև ֆիզիկական անձանց միջև 300 հազար դրամը գերազանցող փոխառությունների գործարքները։ Նույն կերպ է լինելու նաև գրավատների կողմից 20 հազար դրամից ավելի վարկերի տրամադրումը։ Սահմանվել է նաև, որ Հայաստանի տարածքում ֆիզիկական անձանց միջև 2023-ի հունվարի 1-ից՝ 300 հազար դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվելու է անկանխիկ ձևով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Կառավարման պետական ակադեմիայի կառավարման ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանի հետ: