Կորոնավիրուսի դրական թեստի պատճառով գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը չի շարունակի ելույթը Հայաստանի առաջնությունում։
«Ցավով տեղեկացնում եմ, որ Covid-19-ի դրական թեստի պատճառով դուրս եմ եկել Հայաստանի առաջնությունից: Ես ինձ լավ եմ զգում, ոչ մի ախտանշան չունեմ: Շնորհակալ եմ մտահոգության և աջակցության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է շախմատիստը։