Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իրանի նախագահի մոսկովյան այցն ու Հայաստանի աշխատանքի տարածությունը

Իրանի նախագահը Մոսկվայում է: Հունվարի 19-ին Իբրահիմ Ռայիսին հանդիպել է Պուտինի հետ, նախատեսված են այլ հանդիպումներ ու ելույթներ: Այցը նկատելիորեն հագեցած է, միաժամանակ սակայն նախատեսված չէ փաստաթղթերի ստորագրում, ինչը թերևս վկայում է այն մասին, որ ռուս-իրանական հարաբերությունը ներկայումս գտնվում է մի շարք էական հարցերի փուլում և կողմերը պատրաստ չեն որոշակիացնել և փաստաթղթավորել էական պայմանավորվածություններ: Ընդ որում, դրա մասին է թերևս վկայում և այն, որ Իրանի նախագահը խոսելով ԱՄՆ հետ դիմակայության մասին, Ռուսաստանին առաջարկել է համատեղ գործողություններ, այդպիսով թերևս ակնարկելով ներկայումս ընթացող ԱՄՆ-ՌԴ բանակցային բավականին ինտենսիվ փուլի վերաբերյալ ունեցած կասկածների մասին: Հատկանշական է նաև, որ Կրեմլում տեղի ունեցած հանդիպմանը համենայնդեպս բաց, արարողակարգային հատվածում ասված խոսքերում բացակայել է ներկայիս ամենաթեժ թեման՝ Ուկրաինան, որի շուրջ և որի «առիթով» էլ ծավալվում է ԱՄՆ-ՌԴ բանակցային շրջափուլը:

Ռուս-իրանական հարաբերությունը Հայաստանի համար բնականաբար զգայուն թեմա է, հաշվի առնելով մի շարք իրողություններ: Այդ իմաստով թերևս ուշադրության է արժանի այն, որ Իրանի ու ՌԴ նախագահները իրենց հանդիպման բաց հատվածում չեն շոշափել Կովկասի թեմա: Համենայն դեպս նույն արարողակարգային հատվածում այն բացակայում է, թեև կասկած չկա իհարկե, որ ընդհանուր քննարկումներում Կովկասը եղել է: Սակայն, բաց հատվածում դրա բացակայությունը թերևս նույնպես վկայում է, որ այստեղ կան պատկերացումների հետ կապված խնդիրներ:

Հետևաբար հարց է առաջանում, թե դա ինչպես կարտացոլվի Կովկասի, մասնավորապես Հայաստանի վրա, հայ-իրանական հարաբերության վրա, Պարսից ծոց-Սև ծով օրակարգի վրա, իհարկե նաև հաղորդուղիների ապաշրջափակման այն աշխատանքի վրա, որ տարվում է ՌԴ հովանու ներքո՝ եռակողմ ձևաչափում: Թերևս նկատելի է, որ Իրանի համար Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականությունը դիտարկվում է ԱՄՆ հետ նրա բանակցության առնչությամբ ունեցած կասկածի համատեքստում: Ընդ որում, բացառված չէ, որ Թեհրանն այդ տրամաբանության ներքո է դիտարկում նաև հայ-թուրքական գործընթացը, որի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում հունվարի 14-ին:

Մոսկվան իր հերթին թերևս իր «կասկածներն» ունի Իրանի և Չինաստանի գործակցության վերաբերյալ, մասնավորապես 25-ամյա պայմանագրի առնչությամբ, որ ենթադրում է մոտ 500 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար: Ռայիսիի մոսկովյան այցը կմեղմի՞, թե՞ կխորացնի կասկածները, որոնք խորանալու պարագայում կարող են բավականին նեղացնել Հայաստանի աշխատանքի տարածությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում