Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Նենսի Փելոսիի հետ հանդիպումից

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:

Հանդիպումից հետո «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ հանդիպումը բավականին երկար է տևել, քննարկվել են մեծ քանակությամբ հարցեր: «Նախ ես շնորհակալություն հայտնեցի թե տիկին Փելոսիին, թե ներկա սենատորներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման գործում: Մենք քննարկեցինք նաև մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը և այն սադրանքները, որոնք լինում են սահմանին: Ուրախ եմ արձանագրել, որ հանդիպմանը մասնակցող գրեթե բոլոր գործընկերների հետ խոսակցությունը տեղի ունեցավ նույն տրամաբանության մեջ»,- ասել է Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահը մանրամասնել է, որ հանդիպել են նաև ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների հետ, պլանավորված են մի քանի հանդիպումներ ԱՄՆ սենատորների հետ, որոնց ընթացքում քննարկելու են այսօրվա ոչ այնքան հեշտ քաղաքական, աշխարհաքաղաքական, սահմանային իրադարձությունների վերաբերյալ հայ ժողովրդին հետաքրքրող բոլոր հարցերը:

Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարված հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և Հայաստանը շատ անհանգստացած է այն լարվածությամբ, որն այսօր գոյություն ունի: «Հույս ունենք, որ քայլեր կձեռնարկվեն, որպեսզի այդ լարվածությունը կթուլանա»,- նշեց Սիմոնյանը:

Նա հավելեց, որ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ընթացքում այդ իրավիճակի վերաբերյալ փոքր ակնարկ եղել է, բայց Հայաստանին, մասնավորապես, հետաքրքրում է, թե ինչպես կարող է դա անդրադառնալ Հայաստանի սահմանների վրա: «Մեզ համար քննարկումն առաջնային էր հենց այդ դիտակետից: Մենք մեր երկրի ապագայի և շահի տեսանկյունից դիտարկեցինք և քննարկեցինք այդ գործընթացը»,- նշեց ԱԺ նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում