Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձ դատապարտյալի կողմից. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատապարտյալի կողմից, առանց իրացնելու նպատակի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված տվյալների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 31-ամյա դատապարտյալն իր ծանոթի՝ Արմավիրի մարզի բնակչուհու միջոցով փորձել է, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի հասնող «Ացետիլացված ափիոն» և խոշոր չափերի հասնող «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներ:

Մասնավորապես պարզվել է, որ դատապարտյալի ծանոթը, քննությամբ դեռևս չպարզված անձից, ապօրինի ձեռք է բերել և պիցցայի մեջ թաքցրել է 3,82 գրամ հաստատուն քաշով «Ացետիլացված ափիոն» և 6,09 գրամ հաստատուն քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, որոնք Երևան քաղաքի՝ տաքսի ծառայություն մատուցող բնակչի միջոցով փորձել է փոխանցել դատապարտյալին: Վերջինս իրեն փոխանցված հանձնուքը փոխադրել և փորձել է ՔԿ հիմնարկի սննդի կետի միջոցով փոխանցել դատապարտյալին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ նշված թմրամիջոցները հայտնաբերվել և վերցվել են աշխատակիցների կողմից հանձնուքի զննության ժամանակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Արմավիրի մարզի բնակչուհուն՝ 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջիններիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Թմրամիջոցներն Արմավիրի բնակչուհուն իրացրած անձի մասով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դրանց ձեռք բերման աղբյուրը, իրացրած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում