Ազգային ժողովի հերթական քառօրյան մեկնարկեց ու շարունակվում է ավանդական դարձած մեղադրանքներով ու վիրավորանքներով։ Կրկին ոչ մի բովանդակային քննարկում։ Միմյանց չհանդուրժելու, փոխադարձ վիրավորելու արատավոր գործելաոճը հասել է կրիտիկական մակարդակի։ Արդյո՞ք քաղաքական ուժերն ընտրել են ինքնաոչնչացման կամ Հայրենիքն ամեն գնով կործանելու անհեռատես ճանապարհը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի հետ: