Sunday, 04 12 2022
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել և այդ մասին չբարձրաձայնել․ Արմեն Սարգսյանը՝ Էռնեկյանին
Էրդողանը՝ գազային հանգույցի նախագծի մասին
Շիրակի մարզային գրադարանում բացվել է իտալական գրականության բաժին
Ադրբեջանցիների շահարկած բնապահպանական խնդիրներն Արցախում չկան․ Արտակ Բեգլարյան
23:00
Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը
Նախատոնական Հանրապետության հրապարակը
22:45
Amazon-ը «ամպային» ստորաբաժանման հաստիքակազմը կավելացնի 2023 թվականին
22:30
Մասկը կարծում Է, որ Twitter-ը մարտ Է մղում հանուն քաղաքակրթության ապագայի
Մահացել է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, գիտնական Համազասպ Խաչատրյանը
Լավրովը հերթական անգամ մոլորեցնում է մեր հանրությանը․ Մոսկվան առաջարկում է նոր արյունահեղություն, նոր զոհեր
Անահիտ Ավանեսյանի հրամանը՝ ՊՇՌ թեստի վերաբերյալ
Ձախողված պայքարից հետո տրամաբանական կլիներ, եթե ավելի մեծ թվով ընդդիմադիր պատգամավորներ վայր դնեին մանդատները  
Հրդեհ՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում․ հայտնաբերվել են մանկահասակ երեխաների դիեր
Կարմիր գորգ, հեքիաթային մյուզիքլ, տոնածառի լույսերի վառում, տոնական համերգ. «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողության մանրամասները
Փող ու խաղաղություն լինի, մնացածը կստեղծենք
21:02
Մունդիալ-2022. Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Լավրովի աղմկոտ հայտարարության աղոտ, բայց դիտարկում պահանջող ռիսկերը
20:30
ՌԴ-ում առաջարկել են «Զելենսկիին պաշտոնապես հակաքրիստոս հռչակել»
Դեկտեմբերի 5-ին մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի դեկտեմբերի 4-ին
Պայթյուն Ռուսաստանում․ կան զոհեր
Հետախուզվում էր դատարան ներկայանալուց խուսափելու համար
19:15
ՄԱԿ-ը կոչ է անում ռեկորդային 51,5 միլիարդ դոլար հատկացնել աշխարհի կարիքավորներին
19:00
Սաուդյան Արաբիան առգրավել է ամֆետամինի՝ ավելի քան 2 միլիոն հաբ
ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյան Քաջարան է այցելել
Սյունիքի մարզում մառախուղի պատճառով իրանական բեռնատար է կողաշրջվել. shamshyan.com
Ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում

Շարունակելու ենք պայքարել արդարության համար. Ստամբուլում ոգեկոչել են Դինքի սպանության 15-րդ տարելիցը

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագրության մոտ՝ ճիշտ այնտեղ, որտեղ 15 տարի առաջ սպանվեց պոլսահայ մտավորական, պարբերականի երջանկահիշատակ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, հունվարի 19-ին հիշատակի միջոցառում է կազմակերպվել:

Ամեն տարվա նման՝ այս տարի ևս ելույթով է հանդես եկել մտավորականի կինը՝ Ռաքել Դինքը, ով նշել է. «15 տարի եղավ, ինչ թիկունքիցդ արձակած կրակոցները քեզ տարան մեզանից: Ձայնդ դեռ ականջումս է: Ամեն անգամ, երբ պատմում էիր, թե ինչ են արել քո ժողովրդի հետ, քեզ մեղադրում էին դավաճանության, թիկունքից հարվածելու մեջ… Միշտ ասում էիր. «Սիրեք ձեր թշնամիներին, լավություն արեք ձեզ ատողներին, լավություն արեք ձեզ անիծողներին, աղոթեք վիրավորողների համար»: Աղոթում եմ»:

Իր ելույթում Ռաքել Դինքն անդրադարձել է Թուրքիայում վերջին տարիներին սաստկացած մարդու իրավունքների ոտնահարումների, ընդդիմադիր և ոչ իշխանահաճո գործիչներին լռեցնելու փորձերի, նրանց ձերբակալելու փաստերին:

«Քեզ հողին հանձնելիս այստեղից բարձրացող ըմբոստության և մերժումի ձայնը չլռեց և չի լռելու: Բանվորները, կանայք, ուսանողները, գյուղացիները կրկին պայքարի մեջ են: Մի օր նորից կմիավորվեն ու հեղեղ կդառնան»,- նշել է մտավորականի կինը:

Արարողությանը ներկա են եղել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, Դինքի ընկերներն ու գաղափարակիցները, մտավորականներ ու ակտիվիստներ: «Մենք այստեղ ենք և շարունակելու ենք պայքարել արդարության համար»,- նշել են Դինքի ընկերները:

Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ իր իսկ հիմնադրած «Ակոս» պարբերականի խմբագրության առջև՝ դավադրաբար թիկունքից արձակած կրակոցներով: Կրակողը թուրք ազգայնական Օգյուն Սամասթն էր, ով հանցանքն իրականացնելիս ընդամենը 17 տարեկան էր: Դատարանը նրան դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Սպանության կազմակերպիչը՝ Յասին Հայալը, 2012 թվականի հունվարի 17-ին ցմահ բանտարկության է դատապարտվել: Հանցագործության իրական շարժառիթներն ու պատասխանատուները մինչ օրս հայտնի չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում