Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարիերան կշարունակի ղազխական «Աստանայում»։ Վերջինս պաշտոնապես հաստատել է հայ ֆուտբոլիստի տրանսֆերը։ Ըստ Ղազախական մամուլի Հովհաննիսյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանը մինչ այս ելույթ էր ունենում ղազախական մեկ այլ ակումբում «Կայրաթում»։