Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իմ Հրանտին

Հրանտ Դինքի մահիգ 10 տարի է անցել: Դինքին ճանաչողները, «անազատության» եւ ազատության մեջ գտնվողները նրա մասին են գրել:

Արմեն Հայաստանցի

Մենք բոլորս Հրանտ ենք, բայց մեզնից ամեն մեկը իր Հրանտն ունի, որովհետև հավասար ենք ու տարբեր, իսկ նա միակն էր ու ամենքիս պես անկրկնելի։

Թուրքերեն ու հայերեն հեքիաթները «կար-չկար»-ով են սկսվում, ասես ի սկզբանե հավասարության նշան է դրվում եղելության ու հորինվածքի միջև։ «Ի՞նչ կա չկա»,- հանդիպելիս ասում են թե՛ հայերը, թե՛ թուրքերը, ասես կյանքում եղած-չեղածը մի հաշիվ է։ Հրանտը կար, էնքան կար, որ իր «չկա»-ն բոլորիս մի օր Հրանտ դարձրեց՝ թե՛ թուրքին, թե՛ հային։ Ու հիմա՝ տասը տարի անց, մեզնից ամեն մեկը ինքն է որոշում իր Հրանտը դեռ կա՞, թե՞ այլևս չկա։ Իմս դեռ ողջ է, էնքան ողջ, որ հազար ու մի ապրողից ավելի է ապրեցնում, էնքան կենսատու, որ բյուր-բյուրավոր անցավորներից առավել է ոգեշնչում, էնքան խոսուն, որ հաճախ ինքս ինձ բռնում եմ իր հետ զրուցելիս, ու տես, անգամ նամակ եմ գրում։

Մենք բոլորս Հրանտ ենք, բայց մեզնից ամեն մեկը իր Հրանտն ունի։ Ազատական հայաստանցու համար Հրանտը հայ-թուրքական հաշտեցման ջատագով էր, Թուրքիայի քաղաքացիական հասարակության համար՝ խոսքի ազատության մունետիկ, բոլոր ճնշված փոքրամասնությունների պաշտպան ու խոսնակ։ Սփյուռքի աչքում Հրանտը զոհ է, նահատակ։ Արդար չի լինի ասել՝ միայն Սփյուռքի, Հայաստանում էլ շատ-շատերի սրտով է «միլիոն ու կես գումարած մեկ» բանաձևը։ Իմ սրտով չի։ Իմ Հրանտն ուրիշ է։ Մեղադրելու չի. գաղթականն ու հայաստանցին թուրքի հետ կիսելու հայրենիք չունի, Թուրքիայում մնացողն ու ապրողը՝ ունի։ Նրանց չի մտահոգում Թուրքիայի ապագան, այլ սեփական անցյալը։ Հրանտի համար Թուրքիան ոչ թե պատմական, այլ իրական հայրենիք էր, որի ձախողումն իր ցավն էր, հաջողությունը՝ իր ուրախությունը։ Իմ Հրանտը հայկական հարցը դարձրեց թուրքինը, ոչ թե թաղեց պատմական անցյալի գրկում, այլ կապեց ներկայիս Թուրքիայի ապագայի հետ։ Կա պարզ մի իրողություն։ Ինչպես ցեղասպանության ճանաչման, այնպես էլ արևմտահայ մշակույթի ու լեզվի պահպանման ու զարգացման համար չկա մեկ այլ, ավելի գործուն միջոց ու գրավական, քան իր բնօրրանի՝ ներկայիս Թուրքիայի ժողովրդավարացումը։ Մնացածը հեքիաթ է, որ կար-ը չկար է դարձնում։

Մի օր՝ սրանից տասը տարի առաջ, մենք բոլորս Հրանտ էինք՝ թուրք, հայ, քուրդ, ալևի կամ գեյ, բոլոր նրանք, ում համար Հրանտը կանգնեց մինչև վերջ։ Նա գիտեր, որ կանգնած է մեռնելու։

Իսկ էսօր իմ Հրանտը մեկն է, և այդ մեկը դու ես, թեկուզ էն պարզ պատճառով, որ կարդում ես նրան ուղղված նամակս։ Երևի ամեն «Ակոս» կարդացող մի քիչ Հրանտ է։ Հեքիաթները սկսվում են «կար-չկար»-ով, կյանքն ավարտվում՝ «չկա»-ով. երանի քեզ, Հրանտ, որ կաս ու կլինես իմը, մինչև մի օր ես էլ չեմ լինի կամ կլինեմ քոնը ու քեզ արժանի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում