Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Տեղում ով փորձեց հանել արձանը, հաստատ արյուն կթափվի․ Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժվելո՞ւ է

ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ եվրոպացի իր գործընկերներից ստույգ տեղեկատվություն ունի, պատրաստ է, իր իսկ խոսքով, ցանկացածի հետ «գրազ» գալ, որ շուտով Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժվելու է։ Նախկին պատգամավորը նշում է, որ փորձել է իր մտահոգությունները ֆեյսբուք սոցիալական միջոցով բարձրաձայնել, սակայն կես ժամ հետո նախազգուշացում է ստացել և գրառումը փակվել է։

Անի խոշորացված համայնքի ավագանու այս տարվա անդրանիկ նիստը հունվարի 21-ին է, ավագանու անդամները դեռևս տեղյակ չեն նիստի օրակարգից։ Համայնքի ղեկավարը չի արձագանքում լրատվամիջոցներին, չի փորձում անգամ հերքել տեղեկատվությունը։ Համայնքում տոտալ դժգոհություն կա ՀՀԿ-ական համայնքի ղեկավարից, պահանջում են նրա հրաժարականը։

Ավագանու անդամ, անկուսակցական Կամսար Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խնդրին մեզնից է տեղեկանում, բայց շեշտում է՝ եթե ավագանու նիստին այս հարցը դրվի քննարկման, իր դիրքորոշումը կասի նիստին։

«Դեմ եմ և դեմ եմ լինելու, ինչո՞ւ պետք է հանվի Սողոմոն Թեհլերյանի արձանը։ Նման քննարկումներ այս պահին ավագանիում չկան»,-ասաց նա՝ հավելելով, որ համայնքի ղեկավարը միանձնյա նման բան չի կարող որոշել, առանց ավագանու որոշման՝ չի կարող որևէ բան իրականություն դառնալ․«Չորս տարի է՝ աշխատում եմ, միանձնյա որոշում երբևէ չի կայացվել»,-ասաց նա։

Անի համայնքի ավագանու դաշնակցական անդամ Արմենակ Նաջարյանն էլ  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում զգուշացրեց՝ եթե արձանն այդտեղից ապամոնտաժվի, պատերազմ կլինի․ «Տեղում ով փորձեց հանել արձանը, հաստատ արյուն կթափվի»,-ասաց ավագանու դաշնակցական անդամը։ Նա նշեց, որ մինչև այս պահը որևէ քննարկում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների միջև չի եղել, սակայն համայնքում խոսում են այդ մասին․

«Վաղը չէ մյուս օրը այս հարցը հաստատ քննարկելու ենք նիստի ժամանակ, տեսնենք՝ ինչ լուծում կտանք, ոնց կարող ենք ազգի պատիվը գետին գցել։ Մեկ շաբաթ էր գյուղում չէի, եկա, ժողովրդից իմացա, և հիմա պետք է որոշենք՝ ինչպես ենք խնդրին լուծում տալիս, որ արձանը տեղից դուրս չգա»,-ասաց նա։

Հարցին՝ արդյոք կա՞ որոշում արձանը հանելու, նա նշեց, որ համաձայնություն ավագանու անդամները չեն կարող տալ, իսկ թե ով է նման նպատակ դրել արձանը հանելու և ինչն է արձանը հանելու պատճառը, կոնկրետ այս պահին չգիտի․ «Ժողովուրդն ըմբոստացել է, ակտիվ է, անընդհատ զանգեր ունենք, ասում են՝ հանկարծ որևէ քայլ ապամոնտաժման, էլ մեզ չասեք սպասեք, մի խառնվեք, մենք կանգնելու ենք, պահենք արձանը»։

Պատճառը, ըստ նրա, կապված է նրա հետ, որ Մոսկվայում Թուրքիայի և Հայաստանի բանագնացների  հանդիպման ժամանակ Թուրքիան պահանջել է, որվրիժառուների արձանները ապամոնտաժեն․ «Համենայն դեպս, այս խոսակցությունները մի քանի օր է, որ տարածվել են»,-ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում