«Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը ասում է՝ իրենց կենտրոնը ներդրումների պակաս չի ունեցել անգամ պատերազմի և Քովիդի պայմաններում։ « Մեզ դիմել է 700 գործարար, որից 190 ներդրումային առաջարկ ենք առանձնացրել։ Դրանից 140-ը ակտիվ փուլում են։ Այս պահին մեր աջակցման կենտրոնի պորտֆելում կա 2,4 մլրդ դոլարի ծրագիր»,-նշում է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրենը։