Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Ռոման» վաղը սեփական հարկի տակ կմրցի Լեչեի» հետ։ Դա կլինի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի 100-րդ հոբելյանական հանդիպումը Հռոմի թիմի կազմում։
Անցկացրած 99 խաղում Մխիթարյանը խփել է 27 գնդակ և դարձել 24 գոլային փոխանցման հեղինակ։