Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

Հայաստանի խորհրդարանում հայ-թուրքական թեմայի պերճանքն ու թշվառությունը

Հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ ծավալվող քաղաքական գործընթացը Հայաստանի խորհրդարանում արտահայտվեց իհարկե տպավորիչ բովանդակային քննարկումով, որ կարողացավ «թելադրել» Հայաստանի ներքաղաքական կյանքը բովանդակազուրկ դարձնելու վրա իր խաղադրույքը կատարած խորհրդարանական ընդդիմությունը: Նրանք առաջ բերեցին Հայաստանի բանակցող ներկայացուցչի «թուրքական ազդեցության գործակալ» լինելու թեման, իսկ խորհրդարանական մեծամասնությունն էլ հաճույքով լծվեց այդ թեմայի շրջանակում պատասխանելու գործին, հասնելով մինչև Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ իշխանության շրջան, Էրդողանի հետ նամակագրություն, և մինչև անգամ ՀՅԴ-երիտթուրքերի կառավարություն գործակցության ժամանակաշրջան: Այդպիսով, արմատական ընդդիմությունն իհարկե ստացավ շառաչուն պատասխան՝ «գործակալը դուք եք», կամ «ով-ով, բայց դուք մեզ գործակալ ասելու իրավունք չունեք» տրամաբանությամբ:

Արմատական ընդդիմության հանդեպ կառավարող մեծամասնության հաղթանակը ակնհայտ է, ինչպես  որ ակնհայտ է նաև Հայաստանի խորհրդարանի «հավաքական» հաղթանակը քաղաքականություն երևույթի նկատմամբ: Անգամ ֆուտբոլային դիվանագիտության շրջանում Հայաստանում ծավալվել էր որոշակի բովանդակային քաղաքական միջավայր և որքան էլ չհնչի տարօրինակ, դրա նախաձեռնողը հենց կառավարող մեծամասնությունն էր կամ ֆուտբոլային դիվանագիտություն նախաձեռնած Սերժ Սարգսյանը: Այսօր Հայաստանի քաղաքական մեծամասնությունը դրսևորում է հայ-թուրքական կարգավորման գործընթացի և ընդհանրապես թեմայի վերաբերյալ քաղաքական նախաձեռնողականության գրեթե զրոյական աստիճան: Իհարկե, ներքաղաքական հանգամանքները այդ մեծամասնության համար անհրաժեշտ են դարձնում արմատական ընդդիմության քարոզչական գրոհներին որոշակի պատասխանի անհրաժեշտությունը: Սակայն, սրանից վեր կա նաև քաղաքական աշխատանքի անհրաժեշտություն, որը բխում է այն կարգավիճակից, որ ունի խորհրդարանական մեծամասնությունը: Արմատական ընդդիմությանը, Հայաստան դաշինքին արժանիորեն իր տեղը ցույց տալուց բացի, կառավարող քաղաքական ուժը թերևս պետք է կարողանա նաև անել այն, ինչ բխում է իր զբաղեցրած տեղից՝ Հայաստանում նախաձեռնել կամ փորձել նախաձեռնել բովանդակային քաղաքականություն, քննարկումներ, առավել ևս այնպիսի կարևորագույն թեմայի ու հարցի վերաբերյալ, որպիսին հայ-թուրքական խնդիրն է:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում