Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Արցախում զորակոչի որոշումն արվում է ՌԴ իմացությամբ․ Մոսկվան ուղերձ է հղում Բաքվին՝ Ուկրաինայի մասին հայտարարությունների ֆոնին

Արցախում զորակոչ լինելու է, ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցնելու որոշում չկա։ Այս մասին հունվարի 18-ին հրավիրած ասուլիսում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Հարցին, որ բանակը վերակազմավորվում է, և ամբողջությամբ պայմանագրային ծառայության են անցնելու, երբ է դա տեղի ունենալու, զորակոչ լինելու է, թե՞ ոչ, Արտակ Բեգլարյանը պատասխանել է․«Ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չենք անցնում, որևէ նման որոշում չկա։ Զորակոչ լինելու է, որևէ որոշում չկա հակառակի մասին վկայող։ Այսինքն՝ ինչպես նախկինում եղել է զորակոչ, այնպես էլ տեղի է ունենալու Արցախի Հանրապետությունում։ Երբ նման որոշում լինի, հայտարարվելու է, բայց նմանատիպ քննարկում էլ չկա, որ զորակոչ չլինի»։

Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերի վերաբերյալ բարեփոխումներին, Բեգլարյանն ասել է․ «Ոստիկանական զորքերը զբաղվելու են և ներքին անվտանգության պաշտպանության հարցերում, և նաև ըստ կարիքի՝ արտաքին անվտանգության հարցերում»։

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը ողջունում է Արցախում զորակոչ լինելու մասին  հայտարարությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հակոբյանը մասնավորապես նշեց․«Սա ցույց է տալիս, որ Ալիևի այն հոխորտանքները, թե Արցախի հարցը լուծված է՝ իրականությանը չեն համապատասխանում։ Այն փաստը, որ Պաշտպանական բանակը գոյություն ունի ու համալրվում է՝ ինքը շատ դրական է»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ բնական է, որ սա արվում է ռուսական կողմի իմացությամբ և մեր օգտին է այն առումով, որ դրական առումով ցուցադրում է ռուսական կողմի փոփոխվող վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ․«Ընդ որում նկատենք, որ սա արվում է Ալիևի՝ Կիևում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարությունների ֆոնին։ Ես հակված չեմ այս ամենը համարել պատահական՝ հաշվի առնելով պաշտոնական Մոսկվայի ձեռագիրը։ Իրենք սիրում են անուղղակի ակնարկային մակարդակում գործել»։

Մհեր Հակոբյանի խոսքերով՝ Պաշտպանական բանակը սրանից կուժեղանա, սակայն գուցեև չունենա  այն տեսքը, որին մենք սովոր ենք եղել․«Կարևորը լինի էֆեկտիվ։ Այս տարի շատ  հետաքրքիր տարի է։ Ուկրաինայի շուրջ զարգացող իրադարձությունները շատ բան կորոշեն նաև մեր տարածաշրջանում»։

Հարցին, չի՞ առաջանա արդյոք սպառազինության խնդիր, վերլուծաբանը պատասխանեց․«Ինձ թվում է ծանր տեխնիկայի հետ կապված կարող են առաջանալ խնդիրներ՝ տանկեր, թնդանոթներ։ Բայց հաշվի առնելով, որ այնտեղ կա ռուսական բանակ, կարող է ծանր տեխնիկա չլինել։ Սովորական տեխնիկան էլ հակատանկային միջոցներ, հակաօդային պաշտպանության միջոցներ․․․ կարող է այդ մակարդակի լինել։ Եթե հասնի իրավիճակը նրան, որ ծանր տեխնիկա անհրաժեշտ լինի, ապա Գորիս-Խնձորեսկ  հատվածում կարելի է կուտակել։ Եթե կարիք լինի՝ այդքան էլ հեռու չի լինի։ Ծանր զրահապատ տեխնիկայի բացակայությունը ժամանակակից պատերազմի պայմաններում ես խնդիր չեմ համարում։ Եթե բանը հասավ դրան՝ ի՞նչ տարբերություն տանկային գունդը կամ գումարտակը կգործի Ստեփանակերտի՞ մոտից, թե՞ Գորիսի։ Մեծ առումով դա խնդիր չէ, դինամիզմի ու ճկունության հաշվին այդ բացը կլրացվի»։

Մհեր Հակոբյանի դիտարկմամբ՝ վերջնական կոնֆիգուրացիայի իմաստով պաշտոնական Մոսկվան էլ դեռ վերջնական պատկերացում չունի․«Համենայնդեպս բոլորն ուժեղացնում են իրենց դիրքերը՝ մինչև տեսնեն, թե վերջնական  ինչ է լինելու։ Բայց եթե Ուկրաինայում մարտական գործողություններ սկսվեցին Ռուսաստանի մասնակցությամբ՝ բոլորովին այլ իրավիճակ կունենանք։ Այդ դեպքում շատ սցենարներ են հնարավոր։ Եթե Ռուսաստանը լրջորեն խառնվի այդ պրոցեսին, ապա հետևանքները մեզ համար, մեծ հաշվով, բացասական են լինելու, բայց կարող են նաև դրական նոտաներ ունենալ։  Տասից ավել սցենարներ կան։ Պետք է պարզապես մենք ուշադիր ձևով մեր շանսը որսանք, հիմա թե  դա ինչքան կկարողանանք՝ այլ հարց է․․․ ներքին կառավարչական որակի, պետական գործիչների իմացության խնդիր է, որը ցավոք այս պայմաններում մեզ մի փոքր պակասում է»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում