Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Եթե այլ թեկնածու չընտրվի, Ղազինյանը կրկին կարող է առաջադրվել. Գաբրիելյանը՝ իր նախագծի մասին

ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Առաջարկվում է օրենքում լրացում անել և սահմանել՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:

«Օրենքը պրակտիկ կիրառման ընթացքում ցույց է տվել, որ ունի բաց: Մասնավորապես 8-րդ գումարման ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողանում ընտրել նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, հանձնաժողովի մեծամասնությունը թեկնածուին չի կարողանում ընտրել, և կանոնակարգը տվյալ խնդիրը չի կարգավորում: Ըստ այդմ՝ առաջանում է իրավունքի բախում, մասնավորապես՝ իրավասու խմբակցությանը օրենքով ամրագրված թեկնածու առաջադրելու իրավունքը և պատգամավորին Սահմանադրությամբ ամրագրված ազատ ընտրության իրավունքը»,-ասաց Գաբրիելյանը:

Ըստ նրա՝ «Հայաստան» խմբակցությունը, բազմիցս նույն թեկնածուին առաջադրելով, օգտվելով օրենքի բացից, փորձ է անում ստիպել պատգամավորներին պարտադրված ընտրություն կատարել: Գաբրիելյանն ակնկալում է, որ նախագծի ընդունումից հետո տվյալ խնդիրը կկարգավորվի և կապահովվի մշտական հանձնաժողովի բնականոն աշխատանքը:

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հարցրեց, եթե պատգամավորը ցանկանում էր կանոնակարգել, արդյոք ավելի տրամաբանական չէր լինի՞, եթե ոչ թե տեղակալի ընտրություն տեղի ունենա հանձնաժողովում, այլ, խմբակցությունները նշանակեն: Գաբրիելյանն արձանագրեց, որ ինքը խնդիր չի տեսնում՝ Մինասյանի առաջարկը համարելով քննարկելի թեմա:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն էլ նշեց, որ մի թեկնածուն կարող է մեկ անգամ մերժվել, ինչո՞ւ են զրկում դեմ քվեարկածներին 2 կամ 3 անգամ ևս նույն թեկնածուին քվեարկելու հնարավորությունից՝ նշելով, որ գուցե նրանք փոխում են իրենց տեսակետը: «Ինչո՞ւ ենք կառավարող խմբակցությանը հնարավորություն տալիս ճնշում գործադրել փոքրամասնության վրա, այսինքն՝ պարտադրելով իրենց նախընտրած թեկնածուին»,-հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Վիլեն Գաբրիելյանը հակադարձ հարց տվեց. «Իսկ մենք ինչո՞ւ ենք օրենքի բացով փոքրամասնությանը հնարավորություն տալիս մեծամասնությանը ստիպել ընտրել այն մարդուն, ում մեծամասնությունը չի ցանկանում ընտրել»:

Իսկ ինչ վերաբերում է դեմ քվեարկածներին ևս մի քանի հնարավորություն տալուն՝ Գաբրիելյանն ասաց. «Իմ մեկնաբանմամբ՝ տվյալ պարագայում նոր թեկնածու առաջադրելը բացարձակապես չի նշանակում, որ նույն մարդը ևս մեկ անգամ չի կարող առաջադրվել: Ես սահմանափակում չեմ դրել պարոն Ղազինյանի վրա փաստացի: Նոր թեկնածուն նշանակում է հաջորդ առաջադրման համար նոր թեկնածու: Այսինքն, եթե մեկ անգամ չի ընտրվել, հաջորդ անգամ ուրիշ մարդու առաջադրեք, այդ մարդը ևս չընտրվի, կարծում եմ՝ Արթուր Ղազինյանի հնարավորությունն այդ տեսանկյունից բաց է, քանի որ, նախորդ ընտրությունից ելնելով, նա հանդիսանալու է նոր թեկնածու»:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ մինչ այս պահը չի ընտրվել, քանի որ «Հայաստան» խմբակցությունը, որին պատկանում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավասությունը, այդ պաշտոնում անընդհատ առաջադրում էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները չէին ընտրում: Հանձնաժողովի վերջին մի քանի նիստերում «Հայաստան» խմբակցությունը որևէ մեկի թեկնածությունը չէր առաջադրել՝ պնդելով, որ իրենց թեկնածուին արդեն իսկ առաջադրել են և վերաառաջադրման պահանջ չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում