Երևանը կարող է միջանկյալ կետ դառնալ Սիրիայից Ղրիմ և հակառակ ուղղությամբ ավիաթռիչքների համար։ Սիրիայի իշխանությունները Ղրիմի հետ ավիահաղորդակցության երթուղի են մշակում Սոչիի, Անապայի և Երևանի օդանավակայաններով։
Այդ մասին հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երթուղի է մշակվում Սոչիով, Անապայով և Երևանով»,-ասել է նա՝ հավելելով, որ խոսքը Սիրիայի հետ ավիահաղորդակցության մասին է։
Ղրիմի ղեկավարը նշել է, որ այժմ ուղիղ ավիահաղորդակցություն Դամասկոսի և Սիմֆերոպոլի միջև չկա։ Նա հավելել է, որ թերակղզու իշխանությունները պատրաստ են քննարկել փոխադրումների կազմակերպման վերաբերյալ առաջարկները։