Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Ամեն րոպե սպասվում է Ռուսաստանի հարձակում. Սպիտակ տունն ու Կրեմլը մեծացնում են ճնշումը

Այն փուլում ենք, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակվել Ուկրաինայի վրա, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեյն Պսակին: Դրան զուգահեռ, հունվարի 18-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ և ԱՄՆ արտգործնախարարների միջև և Լավրովն ու Բլինքենը զրույցի ընթացքում պայմանավորվել են այս շաբաթ հանդիպել Ժնևում, քանի որ «ավելի լավ» է խոսել դեմ առ դեմ: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ Լավրովն ու Բլինքենը կարող են ունենալ ընդհուպ դետալային փաստաթղթային քննարկումներ, քարտեզային դիտարկումներ, ինչի համար էլ չեն բավարարվել հեռախոսազրույցով: Ընդ որում ուշագրավ է, որ մինչև Լավրովի հետ Ժնևում հանդիպումը, Էնթոնի Բլինքենը այսօր ժամանել է Ուկրաինա՝ Կիևի հետ բանակցության:

Ակնառու է, որ Կիևի ուղղությամբ ճնշումն ուժգնանում է, ընդ որում թերևս երկու կողմից: Մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից ԱՄՆ-ը, որովհետև դժվար չէ պատկերացնել, որ «ցանկացած պահի հարձակման» հնարավորության մասին Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը լուրջ է, ինչպես որ լուրջ է պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ, որքան էլ Կիևը այս ընթացքում ստացել է սպառազինական աջակցություն Արևմուտքից: Միևնույն ժամանակ, իրավիճակը հիշեցնում է ճնշում ոչ միայն Ուկրաինայի ուղղությամբ, այլ նաև ըստ էության Ռուսաստանի: Գուցե թվա տարօրինակ, սակայն տպավորություն է, որ գեներացնելով Ռուսաստանի «ուր որ է սպասվող հարձակման» մթնոլորտը, Միացյալ Նահանգները բանակցային գործընթացում որոշակիորեն փակուղի կամ անկյուն են մղում Մոսկվային: Մասնավորապես, Ռուսաստանը կամ գնում է ԱՄՆ պայմաններով համաձայնության, կամ գնում է պատերազմի: Պատերազմը իհարկե չափազանց ծանր է լինելու Ուկրաինայի համար: Բայց, արդյո՞ք այն «թեթև» կլինի Ռուսաստանի համար: Սա մեծ հարց է: ԱՄՆ կարծես թե Ռուսաստանին մղել է «պատերազմի խաղադրույքի» և շարունակում է մղել այն բարձրացնելուն, պատկերացնելով, որ նոր պատերազմը կարող է ճահճի վերածվել նաև Ռուսաստանի համար:

Կա՞ նման հաշվարկ ԱՄՆ գործողություններում, թե՞ փոխադարձաբար Ռուսաստանի հետ գեներացնելով պատերազմի վտանգը, փորձ է արվում մի կողմից Ուկրաինային բերել այսպես կոչված մինսկյան համաձայնությունների հարցում քայլերի, մյուս կողմից էլ Եվրամիությանը բերել ամերիկյան գերակայության մտքին՝ ռուսական ագրեսիվությունից պաշտպանված լինելու համար: Հնարավոր է կա թե մեկ, թե մյուս հաշվարկը, և էլի գուցե մի շարք հնարավոր սցենարներ ու հաշվարկներ: Ինչպես նշել եմ, անկասկած է, որ քննարկումները մտել են իրապես առարկայական և կոնկրետ շրջափուլ, ինչի մասին է վկայում նաև Թուրքիայի արձագանքը, որը իր հերթին ակտիվացնում է «միջնորդական» ջանքը, առաջարկելով Պուտինին ու Զելենսկուն հանդիպել Անկարայում: Էրդողանն այդ առաջարկը բարձրաձայնել է Ալիևի Ուկրաինա կատարած այցի ֆոնին, որից հետո Բաքվի ղեկավարը և Էրդողանի ռազմա-քաղաքական արբանյակը զանգահարել է Կրեմլ՝ Պուտինին, քննարկելով ուկրաինական հարցը: Իհարկե Ալիևը թերևս Էրդողանի «սուրհանդակի» դերում չէ միայն, որ զանգահարել է Պուտինին, այլ նաև իր մաշկի առիթով ունեցած մտահոգությամբ:

Բանն այն է, որ ուկրաինական հարցում թուրքական միջնորդության չստացվելու պարագայում Անկարան ևս մի ուղղությամբ որոշակիորեն կմնա հիմնական խաղից դուրս, ինչպես Ղազախստանում: Ըստ այդմ Ալիևը փորձում է այդ իրավիճակի համար «հոգ  տանել» իր մասին և այդ նկատառումով է թերևս Պուտինի հետ հեռախոսազրույցում Ուկրաինայից բացի քննարկել նաև Ղազախստանը, ընդ որում ռեվերանս անելով ՀԱՊԿ ուղղությամբ և «գոհունակություն» հայտնելով, որ հաջողվել է ՀԱՊԿ միջոցով կայունացնել իրավիճակը: Մինչ այդ Ալիևը իր քարոզչամեքենայով հեգնում էր ՀԱՊԿ ղազախական արշավը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում