Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երուսաղեմում լարվածությունը պահպանվում է. Սուրբ Ծննդյան արարողակարգին չի մասնակցել Նուրհան պատրիարքը. Նա մուտք չի գործել Բեթղեհեմ

Երուսաղեմում տոնական օրերը նախորդ տարիների նման հարթ չեն անցնում։ Նախորդ տարվանից սկիզբ առած խնդիրները՝ կապված պատրիարքի կնքած պայմանագրի հետ, ըստ որի՝ հայտնի Կովերի պարտեզը 99 տարով վարձակալության են հանձնել հրեա գործարարին, շարունակվում են լարվածության մեջ պահել համայնքը։

Ամեն տարի հունվարի 18-19-ին սաղիմահայերը տոնում են Սուրբ Ծնունդը, որն առաջնորդում է պատրիարքը։ Այս անգամ, սակայն, արարողակարգին ներկա չէր Նուրհան պատրիարքը։ Նա այս տարի պաշտոնական մուտք չի գործել Բեթղեհեմ այն պատճառով, որ անհանգիստ է Կովերի պարտեզի շուրջ ստեղծված իրավիճակից։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սաղիմահայերից մեկն նշեց, որ Նուրհան պատրիարքը հավանաբար բացակա է ոչ թե որովհետև անհանգիստ է, այլ ենթադրում են, որ չի ուզում ներկայանալ Պաղեստինի իշխանության ներկայացուցիչների առջև, ինչպես նաև իր համայնքի առջև այն պատճառով, որ Պաղեստինի իշխանությունները իրենց բողոքն են արտահայտել պատրիարքի ստորագրած պայմանագրի՝ Կովերի պարտեզի հողատարածքի հանձնումը 99 տարով։

Մինչդեռ ամեն տարի Նուրհան պատրիարքը Բեթղեհեմ է մուտք գործում ըստ արորողակարգի, որտեղ նրան դիմավորում են Պաղեստինի իշխանության ներկայացուցիչները։ Ավելին, այդ արարողություններին Պաղեստինի վարչապետը կամ նախագահն են մասնակցում։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Պաղեստինի իշխանությունները պատվիրակություն ուղարկեցին Հայաստան՝ քննարկելու և կասեցնելու այս խայտառակ պայմանագիրը։

Տոնական արարողությանը բացական է եղել նաև Հայր Պարետ Երեցյանը, որը նույնպես պայմանագիրը ստորագրողներից մեկն է. «Ենթադրում ենք, որ նա իր տան մեջ մնաց այս տոնական օրով, քանզի ինքը նույնպես մերժված է Պաղեստինի և համայնքի կողմից, դրա համար էլ չմասնակցեց Սուրբ ծննդյան արարողություններին»։

Հակառակ նրան, որ Պաղեստինի իշխանությունները իրենց մտահոգություններն են հայտնել Կովերի Պարտեզի պայմանագրի դեմ, բայցևայնպես նրանք հարգել են Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը և հայ համայնքին՝ ներկայանալով մեծ թվով պաշտոնյաների հետ եկեղեցական արարողություններին։

Խնդրի հետ կապված պատրիարքության միաբանները բաժանվել են երկու մասի, մի մասն աջակցում է պատրիարքին, մյուս մասը՝ մերժում։  Նշվում է, որ եթե այսպես շարունակվի և պատրիարքն ընդառաջ չգնա հանրությանը, ապա կպահանջեն պատրիարքի հրաժարականը։

Պետք է նշել, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրը անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքներն 99 տարով վարձակալության տալ, պատրիարքության կանոնադրությամբ, առավելագույն ժամկետը 49 տարին է:

Տոներից հետո գործընթացը կշարունակվի, պետք է փորձել կասեցնել խայտառակ պայմանագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում