Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Հրանտ Դինք. հայ-թուրքական խնդրի խորհրդանշական «ներկան»

Հունվարի 19-ին լրանում է Թուրքիայի հայազգի մտավորական, լրագրող, հրապարակախոս, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցը: Ո՞վ էր կանգնած Դինքի սպանության հետևում, կա՞ր դրանում քաղաքական ենթատեքստ, թե՞ զուտ ազգայնական: Դինքի սպանությունը ցնցեց Թուրքիան: Հարյուր հազարավոր մարդիկ Ստամբուլի փողոցներում էին և վանկարկում էին, որ իրենք Հրանտ Դինք են: Դինքը խոսում էր Թուրքիայի վերափոխման մասին, խոսում էր թե իբրև հայ, թե իբրև Թուրքիայի լիարժեք քաղաքացի, խոսում էր համարձակ: Նրա սպանությունից հետո Թուրքիան վերափոխվեց, բայց ոչ այնպես, ինչի մասին Դինքն էր խոսում: Այլ լրիվ հակառակ ուղղությամբ: Թուրքիայում հաստատվեց Էրդողանի գերիշխանություն կամ «սուլթանատ», ինչպես բնորոշում են միջազգային փորձագիտական շրջանակներում:

Էրդողանը Թուրքիայում հաստատեց նախագահական ուժեղ իշխանություն, սահմանափակելով քաղաքական ազատությունները: Իսկ այդ Թուրքիան խնդիր դարձավ ոչ միայն իր քաղաքացիների, ժողովրդավարական Թուրքիայի տեսլական ու պահանջ ունեցող հանրության համար, այլ գործնականում նաև Թուրքիայի հարևանների, հարակից ռեգիոնների անվտանգության ու կայունության համար: Այդ ցավագին հետևանքը իր վրա զգաց նաև Հայաստանը՝ 2020 թվականին, թեև դրանից մոտ տասնամյակ առաջ Հայաստանն ուներ ակնկալիք, որ կարող է վերափոխվել նաև հայ-թուրքական հարաբերությունը՝ ֆուտբոլային դիվանագիտության շնորհիվ: Այժմ վերստին հայ-թուրքական կարգավորման մի փուլ է, որտեղ կատարվում են առաջին քայլերը՝ թե ռեգիոնալ, թե ընդհանուր առմամբ համաշխարհային մեծ անորոշության, ու դժբախտաբար նաև Արցախի ու Հայաստանի դեմ նաև հենց Թուրքիայի մասնակցությամբ 44-օրյա պատերազմի հետևանքի պայմաններում:

Անշուշտ, հայ-թուրքական այդ գործընթացը լինելու է չափազանց բարդ, հակասական, բազմաթիվ շերտերով ու ենթաշերտերով: Այս իմաստով, կա այդ գործընթացի և Հրանդ Դինքի սպանության 15-րդ տարելիցի խորհրդանշական զուգորդում: Բանն այստեղ այն չէ, որ Հայաստանում քաղաքական բովանդակությունից հեռու ընդդիմությունը «մեծ պատմություն» է դարձրել հայ-թուրքական գործընթացում Հայաստանի ներկայացուցչի՝ տարիներ առաջ Թուրքիայում հենց Հրանտ Դինք հիմնադրամի ծրագրով այդ երկրի ժողովրդավարացման գործում հասարակական կառույցների դերի թեմայով հետազոտության հարցը:

Հրանտ Դինքն իր պատկերացումներով և գնահատականով խորհրդանշական ներկայություն ունի հայ-թուրքական խնդրում ընդհանրապես, հաշվի առնելով հենց այն պատկերացումներն ու գնահհատականները, որ նա հնչեցնում էր թե Թուրքիայի, թե երկկողմ հարաբերության վերաբերյալ, խորքային առումով պատկերացնելով նաև խնդրի առանցքայնությունը Հայաստան պետության և դրա անվտանգության համար:

Մի բան, որ հետխորհրդային, նորանկախ Հայաստանում գործնականում չդարձավ բավարար ուշադրության առարկա, չդարձավ հայ-թուրքական խնդրի վերաբերյալ հասարակական-քաղաքական քննարկումների և խորքային մշակումների նյութ, ենթարկվելով ավելի շուտ ներքաղաքական կոնյուկտուրայից բխող զգայական ազդեցության, որն իհարկե արտացոլում էր նաև արտաքին քաղաքական շահ, սակայն ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի արտաքին քաղաքականության, որի համար հայ-թուրքական հարաբերության կարգավորման քաղաքական գործընթացը դիտվում էր ռեգիոնալ քաղաքականության կոնցեպտուալ շեղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում