Saturday, 20 04 2024
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը

Ո՞նց կարող էր Կճոյանն ազատվել պատասխանատվությունից. ողջ գործն իր ապացույցներով ուղարկել եմ վարչապետին. րոպե-րոպե սպասում եմ պատասխանի

Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել 2020 թվականի ապրիլի 15-ին: Քրեական գործը, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել արքեպիսկոպոս Կճոյանին, շուրջ 8-9 տարվա պատմություն ունի։ Խոսքը տարիներ առաջ բացահայտված, սկանդալային հայտնի գործերից մեկի՝ Կիպրոսի օֆշորային սկանդալի մասին է, որի շրջանակներում նշվում էր նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Գործարար Փայլակ Հայրապետյանը նրանց մեղադրում էր իրեն ունեզրկելու համար։

Այս գործով որպես մեղադրյալ էր ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը, դատական նիստերից մեկի ժամանակ նա նշել էր, որ Նավասարդ Կճոյանն իր կնքահայրն է։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային սկանդալի գործով մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ և առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել իրեն՝ այն որակելով անհիմն և շինծու:

Այս առնչությամբ գործարար Փայլակ Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը այդ ամբողջ փաստաթղթերի փաթեթը, այդ թվում ապացույցները, Կճոյանի մասնակցությամբ ձայնագրության կասետը, հունվարի 10-ին ուղարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ես ասել եմ՝ տեսեք, թե ինչ է կատարվում ինձ հետ, 86 տարեկան մարդ եմ, 10 տարի մատերի վրա խաղացնում են: Ես ուրիշ տեղ չունեի նամակ գրելու, որովհետև էլ ոչ մեկին չեմ կարող վստահել: Սա իմ վերջին հնարավորությունն է, ու հիմա ես սպասում եմ վարչապետի պատասխանին, հույս ունեմ, պատասխան կլինի»:

Հարցին, թե ակնկալում էիք, որ Նավասարդ Կճոյանը չի խուսափի պատասխանատվությունից, Փայլակ Հայրապետյանը պատասխանեց. «Ո՞նց կարող էր Կճոյանի պատասխանատվությունից խուսափել, եթե Կճոյանը Աշոտ Սուքիասյանի հետ միասին օֆշորով երեք հատ ձեռնարկություն են բացել: Փոխանակ բանկն իր գրած բիզնես ծրագրի համապատասխան փողերն ուղարկեր, ուղարկել է այլ տեղ: Ես այդ ամբողջը փաստաթղթերով ուղարկել եմ վարչապետին: Բոլոր տեղերը դիմել եմ, և դատախազություն, և դատարան, բայց ոչ մի արդյունք չեմ ստացել:

Բոլորդ գիտեք՝ ինչ է կատարվում Հայաստանում՝ կաշառակեր դատախազներ, կաշառակեր քննիչներ, դատավորներ: Ոչ մի բանի ես չկարողացա հասնել: Մեծ հույս ունեի ԱԱԾ-ից, բայց իզուր: Սա նման է հայտնի պատմությանը, որ մեկը մկնդեղ է գնում, բայց մկները չեն սատկում: Երբ վաճառողին բողոքում է, նա էլ ասում է. «Սխալ ես անում, պետք է մկանը բռնես, մկնդեղը դնես բերանը, որ սատկի»: Հիմա դուք երկիրը հասցրել եք դրան, որ մենք պետք է հանցագործին բռնենք, բերենք, ապացուցենք ամեն ինչ, որ նոր դուք մեզ հետ գործարքի մեջ մտնեք: Ես քննիչ Ումրշատյանին ասացի, որ ձեր այդ ԱԱԾ-ն ոչնչություն է, էս ի՞նչ եք գրել, արդարացրել եք Կճոյանին, գործը կասեցրել եք, իմ ամբողջ հույսը դուք էիք, ուր գնանք, որ պրծնենք ձեզնից:

Հիմա նամակը վաևրչապետին ուղարկել եմ հունվարի 10-ին: Րոպե-րոպե սպասում եմ, տեսնեմ՝ վարչապետն իր ասածները կպահի, թե ոչ:
Ես գրել եմ՝ հարգելի վարչապետ, խնդրում եմ՝ ուսումնասիրեք, այս ամբողջը կամ տվեք ուսումնասիրելու ու ինձ պատասխանեք, թե ես ուր գնամ, ում դիմեմ: Այդքանն եմ գրել»:

Հիշեցնենք, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:

Ըստ գործի նյութերի Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում բանկից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին և նրա որդուն պատկանող ընկերությունները:

Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները:

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանի քավորը Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, և Կճոյանին թանկարժեք «Բենթլի» ավտոմեքենան նվիրել էր հենց Աշոտ Սուքիասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում