Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

Իսկ մեկ շաբաթ անց պատերազմ էր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի վերափոխման 2050 թվականի ռազմավարության վերաբերյալ խորհրդակցություն: «Այսօր հավաքվել ենք քննարկելու և վերանայելու Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը և, ի վերջո, հասկանալու այդ ռազմավարության հարաբերություններն ընթացիկ իրավիճակի հետ, գնահատելու կապերը կառավարության գործունեության և միջոցառումների ծրագրերի հետ: Նաև, ըստ այդմ, պետք է տեսնենք, թե ինչ կարգավորումների անհրաժեշտություն կա, ընդհանրապես կա, թե՝ չկա, և ինչպես ենք շարունակում ռազմավարության իրականացումը՝ իհարկե նախ և առաջ գնահատելով դրա ակտուալությունը: Այս ընթացքում իմ դիտարկումները և աշխատանքը ռազմավարության հետ ցույց է տալիս, որ այն իր ակտուալությունն ընդհանրապես ոչ միայն չի կորցրել, այլև հակառակը, նույնքան ակտուալ է, որքան նրա ընդունման և հրապարակման պահին: Մենք այս առումով հիմա պետք է կողմնորոշվենք մեր հետագա անելիքների շուրջ», ասել է վարչապետ Փաշինյանը:

Հայաստանի վերափոխման 2050 թվականի ռազմավարությունը առաջացնում է բավականին տխուր ասոցիացիաներ, թեև սկզբում այն մատուցվեց բոլորովին այլ միջավայրում: Այդ ռազմավարությունը վարչապետ Փաշինյանը ներկայացրեց 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի առիթով: Մեկ շաբաթ անց սկսվեց 44-օրյա դաժան պատերազմը, որը հիմնավորապես փոխեց մեր բոլորի կյանքը, այն միջավայրը, որում Հայաստանն է, և առաջացրեց այն մեծ անորոշությունը, որ կա այսօր: Եվ այդ իմաստով այսօր իսկապես հակասական իրավիճակ է:

Մի կողմից անկասկած է, որ Հայաստանն ունի ապագայի շոշափելի տեսլականի, ռազմավարության անհրաժեշտություն, մյուս կողմից սակայն Հայաստանն այսօր մի իրավիճակում է, երբ չափազանց անկանխատեսելի է ոչ միայն ապագան, այլև հաջորդ օրն իսկ: Ավելին, պատերազմն ու անցած հետպատերազմյան ժամանակաշրջանը առաջացնում է հարցեր այն առնչությամբ, թե Հայաստանի մինչև 2050 թվականի ռազմավարությունը որքանո՞վ է մշակվել Հայաստանի շուրջ իրավիճակի հանդեպ խորքային համարժեքությամբ: Ռազմավարության անհրաժեշտությունը կասկածից վեր է, բայց մյուս կողմից՝ Հայաստանը, ռեգիոնը և թերևս նույնիսկ աշխարհը այսօր հիմնավորապես այլ վիճակում են, քան 2020 թվականի սեպտեմբերի 21-ին, հետևաբար իսկապես հարց է առաջանում, թե որքանով է այդ ռազմավարության բովանդակությունը այդ նոր իրավիճակին համարժեք: Ավելին, ընդհանրապես հնարավո՞ր է ծրագրել մոտ երեք տասնամյակի վերափոխման ռազմավարություն մի պարագայում, երբ պարզ չէ, թե Հայաստանն ինչ աշխարհաքաղաքական միջավայրում և ինչ ռիսկերի է բախվելու հաջորդ տարի, կամ թեկուզ այս տարի, ինպես է զարգանալու աշխարհի վերաբաժանման, ազդեցության գոտիների համար պայքարը խոշոր կենտրոնների, միջուկային տերությունների միջև: Այդ համատեքստում, ընդհանրապես արժե՞ կենտրոնանալ երեսնամյա հեռանկարի վրա, թե՞ այդ ուղղությամբ «նետվող» մտավոր, մարդկային ռեսուրսը կենտրոնացնել շատ ավելի մոտ ապագայի գնահատման ուղղությամբ, այդպիսով շեշտը դնելով Հայաստանի շատ ավելի մոտ ժամանակահատվածի կառավարման արդյունավետության վրա: Իհարկե անկասկած է, որ հանրությանը պետք է հաղորդել զարգացման ուղենիշներ, ձևավորել անգամ ազգային երազանք, սակայն ի վերջո այդ ամենի էֆեկտիվությունը կախված է այն բանից, թե որքան ճշգրիտ է ընտրված հանրությանը դրանք մատուցելու ժամանակահատվածը, որքանով է հանրությունն ունակ մարսել այդ ամենը, որքանով է հասարակական-քաղաքական միջավայրն ինստիտուցիոնալ առումով ունակ ստանձնել այդօրինակ երկարաժամկետ օրակարգերի սպասարկումը, և հակառակը՝ որքանով կան ռիսկեր ու սպառնալիքներ, որ իսկապես երկարաժամկետ ծրագրման և դիտարկման կարևոր, ռազմավարական աշխատանքը կենթարկվի իրավիճակի օբյեկտիվ ազդեցությանն ու կառաջանա հանրային մտքի ու հոգեբանության հետ հաղորդակցության խնդիր: Իսկ որևէ ռազմավարության կենսունակությունը կախված է առաջին հերթին ընթացիկ իրավիճակին իր գոնե առերևույթ համարժեքությունից և հանրային մտքի և հոգու հետ հաղորդակցության աստիճանից: Ըստ այդմ, կարևորագույն խնդիրն ու աշխատանքը հերթական դեկլարացիայի ռիսկի չենթարկելու համար թերևս անհրաժեշտ է նախ լրջորեն աշխատել անհրաժեշտ հաղորդակցային միջավայր ապահովելու ուղղությամբ:

Իհարկե երբեք հնարավոր չի լինելու հասնել կատարյալ միջավայրի, սակայն նվազագույնը ապահովել անհրաժեշտ է, այլապես ափսոս է վերափոխման ցանկացած ռազմավարություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում