Քաղաքագետ Կայծ Մինասյանը շատ կարևորում է, որ Երևանն ու Անկարան շեշտադրում են հարաբերությունների նորմալիզացիան, ոչ թե հաշտությունը․ «Սերժ Սարգսյանի գլխավոր սխալն այն էր, որ թուրքերի հետ նորմալիզացիան ու հաշտությունը դրել էր նույն հարթության վրա: Մինչև այս թուրքերի հետ բանակցությունները եղել են գաղտնի. հիմա թափանցիկ գործընթաց է, որը բխում է ՀՀ շահերից»:
Քաղաքագետի կարծիքով՝ ամեն անգամ, երբ Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են, տուժում է Հայաստանը․ «Մոսկվան չի ցանկանում, որ հայ-թուրքական հարցը լուծվի այլ ուժի ազդեցությամբ»: