Անկասկած է, որ խորհրդարանի աշխատանքը աղմուկ-աղաղակի վերածելը «Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ազդարարած «քոք մաշեցնելու» մարտավարության շրջանակում է: Ռոբերտ Քոչարյանը դա հռչակել է բացահայտ և գնում է իր հռչակած ուղով: Հարց է առաջանում, թե ինչով է դրան պատասխանում խորհրդարանական մեծամասնությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ: