Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Հայկական հարցը Թուրքիայի հետ «պարբերական առևտրի» ծիրում. նենգափոխու՞մ, թե՞ մոլորություն

Հանրային կարծիքի նենգափոխման փորձ կամ անկեղծ մոլորություն է միտքը, թե Հայաստանի հանրապետությունը վճռորոշ ազդեցություն ունի հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, այս կամ այն պետության խորհրդարանի կամ գործադիր իշխանության մակարդակում ցեղասպանության ճանաչման վրա: Այդ մասին մտքեր հաճախակի սկսեցին հնչել հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ աշխատանքի այս փուլում, որպես ընդդիմախոսություն, թե Երևանը բավարարել է «նախապայմանն» ու հրաժարվել ցեղասպանության ճանաչման հարցից: Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը բուռն կերպով ծալավման շրջափուլ է ունեցել մի ժամանակահատվածում, երբ Հայաստանն անկախ պետություն չէր՝ ԽՍՀՄ կազմում հանրապետություն էր: Հետո, երբ Հայաստանն անկախ պետություն էր, սակայն միջազգային ճանաչման հարցը չէր ընդգրկել իր արտաքին քաղաքականության օրակարգ ու չէր հայտարարել այդ մասին, աշխարհում դարձյալ եղել են բազմաթիվ ճանաչումներ, թերևս ոչ պակաս, քան հետո՝ երբ Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքական պատկերացման շրջանակում համարվեց, որ հարցը պետք է հռչակվի արտաքին քաղաքական օրակարգի մաս:

Անկասկած է, որ այդտեղ խնդիրն ընդամենն ուներ ներքին նշանակություն, ներհայկական առումով՝ Սփյուռքի հայկական կառույցներին սիրաշահելու համար: Ավելին, դա նաև որոշակիորեն Սփյուռքի այդ կառույցների ազդեցությունն էր Հայաստանի վրա, Հայաստանի քաղաքականությունը սեփական պատկերացումների և մեծ հաշվով «կորպորատիվ» շահերի շրջանակ բերելու համար, առավելապես ՀՅԴ միջոցով, հաշվի առնելով որ ցեղասպանության միջազգային ճանաչման լոբբիստական հարցերով զբաղվող կառույցների գերակշռող մեծամասնությունը ՀՅԴ տիրույթում է: Այն, որ այդ կառույցները արել ու անում են մեծ կարևորության աշխատանք, անկասկած է: Սակայն, այդ աշխատանքը քաղաքական իմաստով հակասական բնույթ է ստանում, երբ փորձ է արվում դրան ենթարկեցնել Հայաստանի պետական քաղաքականությունը: Հայաստանի, որը գտնվում է թե ինքնին բավականին բարդ ռեգիոնում, թե աշխարհաքաղաքական «մուրճի ու սալի» առանցքային գոտիներից մեկում: Այդ պայմաններում, Հայաստանի համար կենսական նշանակության հատկանիշ է դառնում ճկունությունը: Մինչդեռ, պետությունը զուտ լոբբիստական տրամաբանության ու հատկանիշի դաշտ բերելը չի կարող ապահովել այդ ճկունությունը: Առավել ևս, որ կա հայտնի խոսքը, որ՝ ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոնում լոբբիստական կառույցների արդյունավետությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է գտնվել այդ պետության շահին հակոտնյա տրամաբանության մեջ: Ըստ այդմ, ԱՄՆ ցեղասպանության ճանաչման բանաձև է ընդունում ոչ թե Հայաստանի արտաքին հմուտ քաղաքականության շնորհիվ, այլ որովհետև ունի Էրդողանին սանձելու և զգուշացնելու անհրաժեշտություն: Բայդենը ապրիլի 24-ի ուղերձում ոչ թե հայկական հմուտ քաղաքականության շնորհիվ է օգտագործում Ցեղասպանություն բառը, այլ Էրդողանին ցույց տալու համար, որ ունի ճնշումն ուժգնացնելու կամք:

Հայաստանը անշուշտ պետք է փորձի ճկուն կերպով օգտագործել այդ ամենը, սակայն չպետք է լինի պատրանք, թե Հայաստանն ազդեցություն ունի այդ ամենի վրա: Հայաստանը «ազդեցություն» կարող է ունենալ մի առումով, եթե հայտարարի և ուղիղ կոչ անի, որ չկա ցեղասպանության հարց և չի ուզում, որպեսզի որևէ երկիր ճանաչի այն: Հասկանալի է, որ սա արդեն խելագարության կանխավարկածի շրջանակում է: Ըստ այդմ, վերադառնալով ռացիոնալության դաշտ, վերստին արձանագրենք, որ հայկական հարցը միջազգային ասպարեզում Թուրքիայի հանդեպ պարբերաբար կիրառվող խաղաքարտ է, անկախ Հայաստանի հռչակումներից: Հայաստանն այստեղ միայն դեսպանատների առաջ շնորհակալություն հայտնողի դերում է, գործնականում ոչ ավելի: Քաղաքական իմաստով, Հայաստանն այստեղ ունի պարզապես իրավիճակը ծանրութեթև անելու և գնահատելու անհրաժեշտություն՝ չխանգարել ճանաչման միջազգային գործընթացին, բայց նաև թույլ չտալ, որ երրորդ երկրներ իրենց շահերով պայմանավորված չխանգարեն Հայաստանի համար կարևոր ուղղության՝ Թուրքիայի հետ ուղիղ խոսակցության մեխանիզմ ձևավորելուն, որովհետև այս ռեգիոնում Թուրքիան է և երրորդ երկրները առևտուր են անում Թուրքիայի հետ, ու Հայաստանի խնդիրը այդ առևտրի մանրադրամ չդառնալն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում