Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը հունվարի 18-ին Իրանը համարել Է ահաբեկչության աղբյուր Մերձավոր Արեւելքում եւ հայտարարել Է, որ Թեհրանը պետք Է հրաժարվի իր ատոմային ծրագրից, որը նպատամիտված Է միջուկային զենքի ստեղծմանը: Այս հայտարարությամբ Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարը հանդես Է եկել «Դավոսյան ՛օրակարգ» վիրտուալ դիսկուսիայի ընթացքում:
«Իրանն ահաբեկչության աղբյուր Է Մերձավոր Արեւելքում: Իրանն ահաբեկչության եւ անկայունության ծովահրեշ Է, դրա գլուխը գտնվում Է Թեհրանում, իսկ շոշափուկները տարածվում են ամբողջ տարածաշրջանում»,- հայտարարել Է Բենետը:
«Իրանը պետք Է հրաժարվի միջուկային ծրագրից»,- շարունակել Է նա:
«Ակնհայտ Է, որ նրանք (իրանցիները) փորձում են միջուկային զենք մշակել»,- հավելել Է Իսրայելի վարչապետը:
Բենետը նաեւ Իրանին մեղադրել Է այն բանում, որ նա «կանգնած Է (եմենցի) հուսիների թիկունքին, ֆինանսավորում Է նրանց, զենք Է մատակարարում նրանց, ինչպես նաեւ կառավարում Է նրանց գործողությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: