Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Ցինիզմ է․ Մոսկվան շանտաժի է ենթարկում միջազգային  հանրությանը մեր հողում իր անօրինական ներկայությամբ  

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

Պարոն Օհանջանյան, ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է, որ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ։ Ինչքանո՞վ է այս մտահոգությունն անկեղծ, եթե հաշվի առնենք, որ նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանն առաջին շահագրգիռ կողմն էր, որ այդ խումբն իր աշխատանքը չվերականգնի։

Անշուշտ, նման հայտարարությունը ցինիզմի գագաթնակետն է և լիովին տեղավորվում է Ռուսաստանի քաղաքականության շրջանակում՝ «խաղաղապահ ուժերի» քողի տակ անկախ ԼՂԻՄ-ը օկուպացնելուց հետո։ ՌԴ դեսպանի հայտարարությունը ուղիղ կերպով փաստում է այն, որ Ռուսաստանը չի  կարողանում իրականացնել  ոչ միայն մեր քաղաքացիների անվտանգության երաշխավորի իր դերը, այլև միջազգային միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ԼՂՀ ժամանումը, որոնք անմիջականորեն ներգրավված են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացքում։ Դեսպանի հայտարարությունը կարող է դիտվել նաև որպես մարտահրավեր համաշխարհային հանրությանը Ռուսաստանի կողմից ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ցանկության և երկար ժամանակ այստեղ հաստատվելու ցանկության մասին՝ ղարաբաղյան հակամարտությունը շահարկելու համար: Դեսպանի հայտարարությունը հենց հիմա, երբ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները հասել են ճգնաժամի, ուշագրավ է նաև նրանով, որ Ռուսաստանը շանտաժի է ենթարկում միջազգային  հանրությանը մեր հողում իր անօրինական ներկայությամբ՝ դրանով իսկ Արևմուտքին հասկացնելով, որ ինքը դեմ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա ճանաչմանը։ Այս կապակցությամբ մեր իշխանությունները պետք է դիմեն միջազգային միջկառավարական կազմակերպություններին` կոչ անելով անհապաղ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղ՝ մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ռուս օկուպանտների կամայականություններից, որոնք մեր փոխարեն որոշում են, թե ով  կարող է մտնել մեր տարածք, իսկ ով՝ ոչ։

 -Ի՞նչն է խանգարում Մինսկի խմբին սկսել լիարժեք աշխատանքը։ Ալիևն օրերս քննադատեց, նույնիսկ հեգնեց այդ խումբը և ոչ մի արձագանք։ Կարծում եք Մինսկի խումբն էլ է արդեն մի կողմ քաշվել և չլուծված հարցերը թողել Ռուսաստանի հայեցողությա՞նը։

-Ես այդպես չեմ կարծում։ Իհարկե, արևմտյան երկրներն ունեն իրենց օրակարգը։ Ուկրաինայում և Ղազախստանում Ռուսաստանի ամբարտավան պահվածքը, ստիպեց, որ այդ հարցերը գան առաջին պլան և հետևաբար  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը որոշ ժամանակով պարզապես հետին պլան մղվեց, սակայն դրա լուծումը դեռևս միջազգային հանրության օրակարգում է: Եվ ես գտնում եմ, որ այդ միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շատ շուտով կակտիվանա։

-Այս ուղղությամբ հայկական կողմի քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում։ Բավարա՞ր են Հայաստանի ու Արցախի իշխանությունների ջանքերը այդ խմբի աշխատանքը վերականգնելու իմաստով, թե՞ Արցախում արդեն հարմարվել են ռուսական մենաշնորհային դիրքերին։

-Չեմ կարծում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների ջանքերը  բավարար են։ Հայաստանի և Արցախի իշխանությունների ներուժն ակնհայտորեն անբավարար է՝ հակամարտությունը ճիշտ ուղղությամբ կարգավորելու միջազգային ջանքերն ուղղելու համար։ Սփյուռքի, ինչպես նաև դրսից եկած ազդեցիկ մարդկանց հնարավորությունները, ովքեր սրտացավ են Լեռնային Ղարաբաղի հարցում, ամբողջությամբ  չեն օգտագործվում։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, ապա ես հակված եմ կարծելու, որ նրանք, անկասկած, ցանկանում են կարգավիճակի վերջնական որոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այլ ոչ թե ընդունել ստրկության դրությունը Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ առաջիկա երկու տարում Լեռնային Ղարաբաղը կճանաչվի որպես միջազգային հանրության անկախ սուբյեկտ։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում