Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցավ հայ և թուրք բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: Հայ-թուրքական երկխոսության հերթական փորձի վերսկսման, ինչպես նաև մի շարք այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չեթերյանի հետ: