Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Երբ շատացնում ենք քրգործերը և արագ ուղարկում դատարան, դա ազդում է որակի վրա․ Հակակոռուպցիոն կոմիտեի գործելաոճը մտահոգիչ է

Հակակոռուպցիոն կոմիտեն, որ սկսել է իր գործունեությունը նախորդ տարվանից, ամբողջ ծավալով կգործի 2022 թվականի մարտից: Նախատեսվում է, որ 2022-ին կառույցը քննելու է մինչև 2000 քրեական գործ։ Այս պահին էլ քննիչների վարույթում քննվում են մոտ 160 կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր։ Նախորդ տարի սեպտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակված Սասուն Խաչատրյանը նշում է, որ կառույցում աշխատելու են 40 քննիչ և 60 օպերատիվ աշխատակից։

Դիմողները պետք է անցնեն նաև բարեվարքության ստուգում, իսկ մրցութային հանձնաժողովը որևէ կապ չունի Հակակոռուպցիոն կոմիտեի հետ, չունի անգամ մեկ անդամ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են արդարադատության նախարարության 2 ներկայացուցիչ, մեկ ներկայացուցիչ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, մեկը՝ քաղհասարակությունից, և մեկը՝ դատախազությունից:

Այս առնչությամբ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ որոշակի առումով մտահոգիչ է, որ դատավորներից ներկայացուցիչ չի լինելու. «Եթե դատախազությունն ունի իր ներկայացուցիչը, ապա ոչնչով չի հիմնավորված, թե ինչու դատավորները չունեն»:

Նա դժվարացավ հստակ գնահատականներ տալ կոմիտեի գործունեությանը, քանի դեռ չի սկսել ողջ ծավալով աշխատել. «Որ քննիչները քիչ են, դա ակնհայտ փաստ է, բայց եկեք չմոռանանք նաև այդ անկատար համակարգը: Այսօր քննիչները գերծանրաբեռնված են, որովհետև բազմաթիվ քրեական գործեր կան, որոնք առհասարակ չպետք է քրեական գործեր լինեին, բայց հարուցվում են, թղթեր են սևացնում, վերջում տանում, կարճում են: Այսինքն այստեղ ծանրաբեռնվածությունը պայմանավորել միայն քննիչների թվաքանակով, դա ամբողջական պատկերը չի տալիս: Իսկ ամբողջական պատկերն այն է, որ միայն քննիչների քանակն ավելացնելով, ուզում եք եռապատկեք, ու քառապատկեք, եթե դրան զուգահեռ մազի տակով չեն անցնելու այն քրեական գործերը, որոնք անիմաստ, աննպատակ հարուցվում են, իսկ որոնք պետք է հարուցվեն, չեն հարուցվում, ապա կրկին պատկերը նույնն է լինելու: Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ օրինակ, Ֆիզգորոդոկի գործով անհեթեթ ինչ-որ մի քրեական գործ են հարուցել մի պայմաններում, երբ առհասարակ վնաս չկա: Այսինքն եթե իրենք այս խնդիրը չլուծեցին, չհասկացան՝ ոչ դեպքում քրգործ հարուցեն, որ դեպքում չհարուցեն, ծանրաբեռնվածության խնդիրը չի լուծվելու»,-հայտարարեց Գյոզալյանը:

Հարցին, թե Կոմիտեի քննիչների վարույթում քննվող մոտ 160 կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քրգործերից քանիսին են փաստաբանները հասցրել տեղեկանալ, փաստաբանը պատասխանեց. «Ես դրա հետ կապված որևէ տեղեկություն չունեմ, բայց ես կարող եմ ասել, որ արագությունը միշտ չէ, որ խոսում է դրա որակի մասին: Այսինքն երբ մենք շատացնում ենք քրգործերը, և եթե փորձում են արագ ուղարկել դատարան, դա որպես կանոն ազդում է որակի վրա»:

Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ ինքը միշտ կողմնակից է եղել մասնագիտացված դատարաններին. «Եթե մի մարմինը մասնագիտանում է կոնկրետ մի հանցագործության վրա, ապա, որպես կանոն, մենք ունենում ենք ավելի որակյալ քննություն, այնուհետև դատարաններ և այլն: Թե ինչպես կգործի այս Հակակոռուպցիոն կոմիտեն, թերևս ցույց կտա ժամանակը, դեռևս որևէ դրական կամ բացասական բան ես չեմ ասի, կսպասեմ»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում