Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Պետությունը աղքատության խորացումից խուսափելու համար պետք է հավելյալ միջոցներ տրամադրի, գազի, էլէներգիայի ծախսի բեռը փորձի թեթևացնել

«Առաջին լրատվականի» հարցերին պատասխանել է տնտեսագետ, «tvyal.com» հետազոտական կոնտրոնի ղեկավար Աղասի Թավադյանը:

-Պարո´ն Թավադյան, Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման համաձայն՝ 2021 թվականին Հայաստանում գրանցվել է վերջին 10-ը տարվա մեջ աննախադեպ 7,2 տոկոս գնաճ։ Ընդ որում՝ 2021-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճն ավելի բարձր է եղել՝ 7,7 տոկոս։ Ամենաշատը թանկացել է սննդամթերքը՝ 11 տոկոսով։ Ոչ պարենային ապրանքները թանկացել են 8,7 տոկոսով։ Գնաճի տեմպերն ինչպիսի՞ն են լինելու 2022-ին, ի՞նչ է կանխատեսվում: Արդյոք հնարավո՞ր չէր և չէ մեղմել գնաճը մեզ մոտ: Ինչպե՞ս եք գնահատում պետական քաղաքականությունն այս առումով:

Հայաստանում աննախադեպ գնաճի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այն գլոբալ համաշխարհային խնդիր է, որի հիմնական պատճառը Քովիդի համավարակի տարածումն է: Այն բերեց 2020 թվականի սկզբից համաշխարհային շուկայում դոլարի ծավալի գրեթե կրկնակի մեծացում, ապրանքների փոխադրման հոսքերի խախտում: Շատ գումար է ներարկվել, մարդիկ ավելի գնողունակ են դարձել, առաջարկն ավելացել է, իսկ պահանջարկը խաթարվել: Ազդեցություն  ունեցան նաև որոշ էներգետիկ ռեսուրսների գների թանկացումը:

Այո, 7.7% գնաճը բավականին բարձր է Հայաստանի համար, սակայն համաշխարհային գնաճի տենդենցի համատեքստում Հայաստանի վիճակը համեմատաբար բարվոք է: Ավելի պարզ լինելու համար թվարկեմ մեր հարևան երկրների գնաճի տվյալները. Թուրքիայում, օրինակ, գները տարվա մեջ աճել են միջինը 36.1%, Իրանում` 35.2%, Վրաստանում՝ 13.9%, Ռուսաստանում 8.4%: Պատկերացրեք՝ Թուրքիայում ձվի ու մսի գինը ավելի քան 2 անգամ է աճել, իսկ տեղական արժույթը 2 տարվա մեջ 2 անգամ արժեզրկվել: Իսկ այս պետություններից մենք թանկացած ապրանքներ ենք ներմուծում:Այս արդյունքը ցույց է տալիս, որ Կենտրոնական բանկը վերահսկում է գործընթացը: Քանի որ գնաճը հիմնականում համաշխարհային տնտեսական վիճակով է պայմանավորված, պետական քաղաքականությունը ներմուծվող գնաճի առումով այնքան էլ որոշիչ չէ: Գների իջեցումն այս պարագայում գլխավորապես կապված է նրա հետ, թե համաշխարհային տնտեսության մատակարարման ցանցում ինչ փոփոխություն կկատարվի, ինչ չափով և երբ կնորմալիզացվի: Այժմ իրավիճակն ու պրոցեսները ցույց են տալիս, որ այն գնում է կայունացման:

Հայաստանի քաղաքացիները դժգոհում են բանկերի  տոկոսադրույքների՝ զգալի չափով բարձրացումից: Ինչպե՞ս կմեկնաբանեք և ինչի՞ հետևանք է տոկոսադրույքների  բարձրացումը:

-Կենտրոնական բանկի կողմից բանկային տոկոսադրույքների բարձրացումը գնաճի զսպման հիմնական միջոցներից է, դրա բացասական հետևանքն է: Պետք է հաշվի առնել, որ ներմուծվող գնաճը զսպելու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Թյուր է նաև այն կարծիքը, որ գնաճը վատ է ազդում տնտեսության զարգացման վրա: Գնաճը պարզ հասկանալու համար կարելի է համեմատել դոպինգի հետ: Ցածր մակարդակում լավ է տնտեսության աճի համար, բարձր մակարդակում կարող է խաթարել «տնտեսության երիկամները»: Հիմա Հայաստանում բարվոք վիճակ է այդ առումով և կարող է միջնաժամկետ կտրվածքում բարելավել տնտեսության վիճակը: Այս հանգամանքում գործարարների մոտ առկա է շահույթի բարձրացման հնարավորություն, որով նրանք կկարողանան բարձրացնել աշխատավարձերը, խթանել տնտեսությունը: Ճշմարտությունը համեմատության մեջ է:

Հաշվի առնելով ջրի, գազի, էլեկտրաէներգիայի սակագները գրեթե միաժամանակ բարձրանում են՝ գնաճն ի՞նչ չափով կանրադառնա ազգաբնակչության սոցիալական վիճակի, հատկապես սոցիալապես անապահով, խոցելի խավերի վրա:  Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն իրավիճակը  մեղմացնելու համար: Կարծիք կա, որ մարդկանց եկամուտների, աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը Կառավարության կողմից խիստ անհամաչափ է:

Էներգակիրների գների բարձրացումը գնաճի խթանման հիմնապատճառներից են: Եվրոպայում գազի գինը վերջին տարվա ընթացքում բավականին բարձրացել է: Ռուսաստանի հետ ավելի բարենպաստ գազի գնի բանակցությունը կախված է նաև ՀՀ կառավարությունից, և միայն ժամանակը ցույց կտա՝բանակցություններն  արդյունավե՞տ են թե՞ ոչ: Համաձայն եմ, որ այս պահին բնակչության եկամուտները գնաճին համարժեք չեն բարձրանում: Առկա է նաև Հայաստանում սոցիալապես խոցելի խավի խնդիրը: Իհարկե, պետությունը աղքատության խորացումից խուսափելու համար պետք է հավելյալ միջոցներ տրամադրի, մյուս կողմից գազի, էլեկտրաէներգիայի ծախսի բեռը փորձի թեթևացնել: Աղքատության կրճատումը կառավարության պատասխանատվությունն է: Նշեմ նաև, որ նախորդ տարիներին գրանցված համեմատաբար ցածր գնաճի պայմաններում Հայաստանի տնային տնտեսությունների եկամուտները, այդ թվում՝ նաև աշխատավարձը ևս տարեցտարի աճել են, նույնը չեն մնացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում