Saturday, 20 04 2024
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է

Ռուբինյանը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումից

Հաջորդ հանդիպմանը Երևանն արդեն ակնկալում է առարկայական բանակցություններ Անկարայի հետ, եթե այդ օրակարգը բավարար առարկայական լինի և բավարար լուրջ լինի, կարելի է մտածել տարբեր հանդիպման վայրերի մասին կամ տարբեր ֆորմատների մասին, բայց ես վաղաժամ եմ համարում այդ հարցում ասել ավելին։ Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Հունվարի 14-ին Մոսկվայում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ առաջին հանդիպմանը, ըստ Ռուբինյանի, քննարկվել են գործընթացի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ, հիմա Երևանը շատ հետաքրքրված է բովանդակային բանակցություններով։

«Ոչ բովանդակային բանակցությունները ուղղակի կարող են իմիտացիոն տպավորություն ստեղծել, մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ։ Իսկ իրական խնդիրը սահմանի բացումն է առաջին հերթին։ Երկրորդ հերթին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի գործընթացը լինի բովանդակային, և ակնկալու ենք, որ թուրքական կողմը նույնպիսի մոտեցում կցուցաբերի»,- ասել է Ռուբինյանը։

Առաջին հանդիպմանը հնարավոր միջանցքի մասին խոսակցություն, ՀՀ հատուկ ներկայացուցչի վստահեցմամբ, չի եղել, թեև մինչև ներկայացուցիչ նշանակելը Թուրքիայի իշխանությունները՝ այդ թվում և Էրդողանի մակարդակով, խոսել են Ադրբեջանին դեպի Նախիջևան Սյունիքով միջանցք տրամադրելու մասին։

«Ոչ, չի խոսվել և չէր էլ կարող խոսվել։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը բազմիցս աներկբայորեն, հստակ իր դիրքորոշումն արտահայտել է, որ այո, մենք կողմ ենք և ուզում ենք, որպեսզի տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաներն ապաշրջափակվեն, բայց այն միջանցքային տրամաբանությունը, որը փորձ է արվում առաջ քաշել, մեզ համար անընդունելի է»,- նշել է Ռուբինյանը։

Հայ-թուրքական բանակցությունների օրակարգի հարց, Հայաստանի ներկայացուցչի հավաստմամբ, չի կարող դառնալ նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ թեև Թուրքիան և Ադրբեջանը այստեղ ևս միակարծիք ենք՝ միմյանց անվանելով եղբայրական պետություններ. – «Ամեն դեպքում, եթե մենք ուզում ենք, որ գործընթացը հաջողի (մենք ասելով նկատի ունեմ այն պետություններին, որոնք հետաքրքրված են մեր տարածաշրջանում), անհրաժեշտ է, որպեսզի բոլոր այդ պետությունները մաքսիմալ կառուցողական լինեն իրենց դիրքորոշումներում և չպայմանավորեն մեկ պետության հետ հարաբերությունները երրորդ պետության հետ հարաբերություններով։ Այսինքն՝ փորձել գործընթացը տանել համագործակցային տրամաբանությամբ, և ոչ դա բացառող տրամաբանությամբ»։

Հարցին, թե քանի դեռ կա Արցախի կարգվիճակի հարցը, ինչում Անկարան աջակցում է Բաքվին, այդ նախապայմանը արդյո՞ք չի կարող ինչ-որ պահի դարձյալ մտնել օրակարգ, Ռուբինյանն արձագանքել է․ «Արցախի կարգավիճակի հարցը թեմա է, որի քննման վայրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»։

Ինչ վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Անկարայից պարբերաբար հնչող կոչերին, որպես հարաբերությունների կարգավորման հիմք, Ռուբեն Ռուբինյանն ուղիղ չի պատասխանել. «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարդիկ, այսինքն՝ նախկին իշխանությունները, ներկա իշխանությունները երբևիցե որևէ տեղ Թուրքիայի տարածքային պահանջներ ներկայացրե՞լ են, թե՞ ոչ։ Պատասխանն է՝ ոչ։ Հետևաբար այդպիսի հարց չկա ուղղակի»։

Ճշտող հարցին՝ կա՞ օրակարգում պատրաստակամության առնվազն ճանաչել ներկայիս Թուրքիայի սահմանները՝ փոխադարձության սկզբունքով, Ռուբինյանը արձագանգքել է.

«Ես կրկնում եմ հարցս՝ ինչ-որ մեկը կարող է պնդել, որ այդ սահմանները ճանաչված չե՞ն եղել։ Որտեղի՞ց է ծնվում այդ պնդումը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում