Արցախում 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները փետրվարի 17-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ աշխատանքներն արդյունք չեն տվել, եղանակային պայմանները եղել են անբարենպաստ:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1705 աճյուն:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: