Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Շվեդիայի կառավարական գործակալությունը հրաժարվել է դրամաշնորհներ տրամադրել երկրում գործունեություն ծավալող ադրբեջանական երկու կազմակերպության

Հունվարի 17-ին շվեդական Blankspot պարբերականում հրապարակվել է շվեդ լրագրող Ռասմուս Քանբեքի հոդվածը , որում նշված է, որ Շվեդիայի կառավարական «Երիտասարդության եւ քաղաքացիական հարցերով շվեդական գործակալությունը» հրաժարվել է դրամաշնորհներ տրամադրել Շվեդիայում գործունեություն ծավալող «Ադրբեջանական կոնգրես» եւ «Ադրբեջանի ազգային միություն» համայնքային կազմակերպություններին (Նշյալ երկու կազմակերպությունները տարիներ շարունակ դրամաշնորհներ են ստացել «Երիտասարդության եւ քաղաքացիական հարցերով շվեդական գործակալության» կողմից։ Միայն 2020-2021թթ. ընթացքում կազմակերպությունը ստացել է 709,580 շվեդական կրոն (շուրջ 70 հազար եվրո)։

Կայացված որոշման պատճառաբանության մեջ ասված է, որ այդ երկու կազմակերպությունները հարաբերություններ ունեն Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի հետ, որը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։

Շվեդիայի կառավարական «Երիտասարդության եւ քաղաքացիական հարցերով շվեդական գործակալության» կատարած ուսումնասիրությունը բացահայտել է, որ «հավանական են որոշակի կապերի առկայություն «Ադրբեջանի ազգային միության» եւ թուրքական «Գորշ գայլերի» եւ/կամ Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի միջեւ»։ Որոշման հիմք են հանդիսացել սոցիալական ցանցերում արված հրապարակումները եւ 2020թ. հոկտեմբերին Ստոկհոլմում ադրբեջանական համայնքի կազմակերպած ցույցերը, որոնք աջակցություն էին հայտնում Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում։

Հրապարակվել է նաեւ «Ադրբեջանի ազգային միության» մեկնաբանությունը, որը հերքել է կապը «Գորշ գայլերի» հետ՝ նշելով, որ կազմակերպությունը երբեք որեւէ հարաբերություն չի ունեցել, այսպես կոչված, «Գորշ գայլերի» հետ։ Ավելին, կազմակերպությունը հայտնել է, որ իրենց անդամների շուրջ 60%-ը Ադրբեջանում համարվում են անցանկալի անձ, քանի որ ընդդիմադիր հայացքներ ունի Ադրբեջանի ներկայիս կառավարության հանդեպ։

Հոդվածում որոշակի մանրամասներ են ներկայացվել նաեւ Շվեդիայում «Գորշ գայլերի» գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես, վարկած կա, որ «Գորշ գայլերի» ներկայացուցիչները ներգրավված են եղել 2017-ին Շվեդիայում քուրդ ցուցարարի գնդակահարության գործում։ Շվեդիայի «Կանաչների» կուսակցության անդամ, ծագումով թուրք Մեհմեթ Քափլանը, որը զբաղեցնում էր Շվեդիայի բնակարանաշինության եւ քաղաքային զարգացման նախարարի պաշտոնը, ստիպված է եղել 2016-ին հրաժարվել իր պաշտոնից՝ Շվեդիայում «Գորշ գայլերի» ղեկավարների հետ ընթրիքի լուսանկարների հրապարակման պատճառով։ (Բարձրացված աղմուկից հետո նախարարը հանդես է եկել պարզաբանմամբ (https://www.mp.se/just-nu/miljopartiet-tar-alltid-fullt-avstand-fran-alla-typer-av-hogerextrema-organisationer-och )՝ նշելով, որ չի կարող վերահսկել, թե ովքեր են մասնակցում ընթրիքին, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Այդուամենայնիվ, պարոն Քափլանը ստիպված է եղել թողնել նախարարի պաշտոնը։ )

Շվեդիայում տեղի ունեցած տարբեր դեպքեր փաստում են, որ ծայրահեղ աջակողմյան, ահաբեկչական այդ կազմակերպության թիրախում են Շվեդիայում բնակվող քրդերը եւ քրդական կազմակերպությունները։ Հատկանշական է նաեւ, որ 2018թ․ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Շվեդիայում բնակվող Թուրքիայի 841 քաղաքացի քվեարկել է Թուրքիայում գործող «Ազգայնական շարժում» կուսակցության օգտին, որը համարվում է «Գորշ գայլերի» անմիջական հովանավորը եւ այդ կառույցի քաղաքական թեւը։

Շվեդական կողմի կատարած ուսումնասիրության արդյունքում նշվել է, որ «Ադրբեջանի ազգային միություն» կազմակերպության գանձապահ Թեյմուր Էմինբեյլին թյուրքական աշխարհի վերամիավորման ջատագով համարվող «Ազգային շարժման միության» (Milli Herekatçılar Birliyi) հիմնադիր անդամ է։ Ավելին, կարծիք կա, որ Էմինբեյլին հանդիսանում է ադրբեջանական ընդդիմության անդամ, որը ստիպված լքել է Ադրբեջանը 1993թ․-ին եւ կապեր է ունեցել Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ։ Էմինբեյլիի ֆեյսբուքյան էջի հետնապատկերին պատկերված է երկու երեխա, որոնք կրում են Էլչիբեյի դիմանկարով շապիկներ։

Հոդվածում նշվել է նաեւ, որ «Ադրբեջանի ազգային միություն» համայնքային կազմակերպությունը Ստոկհոլմում ցույցեր է կազմակերպել նաեւ 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում։ Հանրահավաքի ընթացքում ելույթ է ունեցել Շվեդիայի «Թուրքական ֆեդերացիա» կազմակերպության փոխնախագահ Բարբարոս Լեյլանին՝ հորդորելով. «Վե՛ր կացեք, թուրքեր։ Հայ շները պետք է զգուշանան։ Մա՛հ հայ շներին»։ Այս ելույթից հետո բողոք է ներկայացվել շվեդական ոստիկանություն, որից հետո Լեյլանին ստիպված է եղել թողնել պաշտոնը։ Այդ դեպքը տեղի է ունեցել շվեդ նախարար Քափլանի հետ ընթրիքի լուսանկարների հրապարակումից օրեր առաջ։ Ընթրիքի լուսանկարներում երեւում է, որ շվեդ նախարարի հետ միեւնույն սեղանի շուրջ եղել է նաեւ Լեյլանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում