Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայաստանն ուժեղացնող նոր պայմանավորվածություն

Հայտնի է դարձել, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի Արաբական Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք է բերվել Հայաստանում 200 մեգավատ հզորությամբ արևային նոր էլեկտրակայանի կառուցման մասին պայմանավորվածություն: Այն ձեռք է բերվել Էմիրությունների Մասդար խոշոր ընկերության հետ, որը խոշորագույններից է վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Այդ ընկերությունը Հայաստանում արդեն իսկ կառուցում է 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան: Նոր պայմանավորվածությունը իրականություն դառնալու դեպքում փաստորեն կնշանակի 400 մեգավատ ընդհանուր հզորություն:

Հայաստանի նախագահը գոհունակություն է հայտնել առաջին էլեկտրակայանի կառուցման հարցում Մասդար ընկերության ու Հայաստանի Պետական հետաքրքրությունների հիմնադրամի արդյունավետ գործակցության կապակցությամբ: Հայաստանում և Հայաստանի շուրջ առկա քաղաքական բարդ միջավայրի և զարգացումների պայմաններում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ նոր արևային կայանքի կառուցման մասին պայմանավորվածությունը չի հավակնում հայտնվել ամենաուշագրավ թեմաների շարքում, մինչդեռ խորքային առումով հենց այդօրինակ պայմանավորվածություններն են, որ այսօր ունեն առաջնային նշանակություն: Որովհետև տնտեսական զարգացումը, արտաքին ներդրումները, տնտեսական ներդրումային հոսքերի դիվերսիֆիկացիան, և Հայաստանում էներգաարտադրության աղբյուրների դիվերսիֆիկացիան էական նշանակություն ունեն երկրի քաղաքական անվտանգության ու ինքնիշխանության աստիճանի հարցում: Այդ իմաստով արաբական ուղղությունն ունի առանձնահատուկ նշանակություն նաև որոշակիորեն այլ առումով: Մասնավորապես, արաբական երկրները զգալիորեն բարձրացնում են իրենց ռեգիոնալ տնտեսական և ռազմա-քաղաքական դերակատարումը: Իսկ խոսքը վերաբերում է Հայաստանին անմիջականորեն մերձ ռեգիոնալ միջավայրին՝ Պարսից ծոց և Մերձավորարևելյան գոտի, որը ըստ էության Կովկասի անվտանգային համակարգի նախադուռ է: Այդ համատեքստում, արաբական աշխարհի հետ տնտեսա-քաղաքական կապերի խորացումը ստանում է բազմակի նշանակություն, պահանջելով ուշադրություն և հետևողական աշխատանք՝ տնտեսական հեռանկարները հնարավորինս արագ կապիտալիզացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում