Friday, 19 04 2024
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ

Ռուսաստան-Արևմուտք լարվածության ֆոնին, Մոսկվան նոր բարեկամներ է փնտրում․ Պուտին-Ռայիսի հանդիպումը շատ ուշագրավ կարող է լինել

Ռուսաստանի ու Իրանի նախագահները Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն:

Երկու երկրների ղեկավարները դեռևս անցյալ տարվա նոյեմբերի կեսերին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի առաջնորդ Իբրահիմ Ռայիսիի հետ։

Նշվում է, որ 2021–ի նոյեմբերի կեսերին Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։

Իրանահայ քաղաքական մեկնաբան, Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի խոսքերով՝ քննարկվելիք  հիմնական հարցը լինելու է Իրան-Ռուսաստան հարաբերությունների սերտացումն է, նույնիսկ խոսվում է միասնական որոշակի նախագծերի իրականացման , գործունեություն ծավալելու մասին․«Բնականաբար տարածաշրջանում մեծ և ակտիվ պետությունների հարաբերությունները իրենց ազդեցությունը կունենան նաև Հարավային Կովկասի ողջ քաղաքականության վրա։ Բայց հարցը պետք է դիտարկել նաև ընդհանուր միջուկային հարցի հետ կապված համապարփակ հանդիպումներով, որոնք այս պահին ընթացքի մեջ են։ Նաև՝ դրանց թողած ազդեցությունը  տարբեր երկրների վրա։ Իրանն էլ պետք է հասկանա, թե  տարբեր երկրների հետ ինչ տեսակի հարաբերություններ պետք է հաստատի։ Արևելքը, մանավանդ Ռուսաստանն ու Չինաստանը այս հարցին այլ տեսակ են վերաբերում ու փորձում են Իրանի հետ իրենց հարաբերությունները նախքան այդ հարցի կարգավորումը որոշակի սահմանումներ դնեն։ Նկատի ունեմ՝  եթե Իրանը իր հարաբերություններն արևմուտքի հետ կարողանա կարգավորել, ինքնաբերաբար շատ հարցեր կարող են այլ ընթացք ունենալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց ՝Իրանի հարաբերություններն իր արևելյան բարեկամների հետ կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել․«Այս հարցն արծարծվում է տնտեսական գոտուն, խոսքն այստեղ քաղաքական դիրքորոշումների մասին չէ։ Բայց այնուամենայնիվ պետք է այս ամենը նկատի ունենալ ու հաշվի առնել»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Մովսես Քեշիշյանի խոսքերով՝ եթե  տնտեսական հարաբերությունների տեսակետից  նայենք, ապա պետք է նկատի ունենանք Եվրասիական տնտեսական միությունը, դրանում Հայաստանի դերակատարությունը․«Դա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների վրա, ինչու ոչ՝ նաև քաղաքական ազդեցություն»։

Խոսելով այն մասին, որ Պուտին-Ռայիսի հանդիպումը տեղի է ունենալու արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների հերթական լարվածության ֆոնին, մեր զրուցակիցը նկլատեց․«Բնականաբար պետք է իր նշանակությունն ու ազդեցությունն ունենա, մանավանդ եթե նայենք, թե ինչ տեսակ դիրքորոշումներ կան Ուկրաինայի հարցի շուրջ Թուրքիայում, իր փոքր եղբայր Ադրբեջանում, ինչպես նաև այս կապակցությամբ Իրանի լուռ մոտեցումը։ Տարածաշրջանում փաստորեն ինչ-որ կերպ ընկերների կամ բարեկամների շրջանակ կազմելու տեսակետից Ռուսաստանն իր քայլերն է ձեռնարկում։ Կարող ենք հարցին նայել հենց այս տեսանկյունից և սա է , որ արևմուտքին կարող է ավելի հստակ դիրքորոշումներ պարտադրել»,-եզրափակեց Մովսես Քեշիշյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում