Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Հայ-ամերիկյան օրակա՞րգ, թե՞ «քաղաքական զբոսաշրջություն»՝ այս է խնդիրը

Հայաստանի ԱԺ պատվիրակությունը այց է կատարում ԱՄՆ: Ըստ տարածված տեղեկության, Հայաստանի պատվիրակությունն այցի ընթացքում հանդիպելու է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամներին, նախատեսված է նաև հանդիպում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նենսի Փելոսիի հետ: Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունն ԱՄՆ-ում եղել է 2018 թվականին՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ԱԺ նախագահը Արարատ Միրզոյանն էր, ինչպես նաև 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո, երբ դեռևս ՀՀԿ մեծամասնությունն էր:

Առանձին-առանձին այդ այցերի թե քաղաքական միջավայրը, թե քաղաքական տրամաբանությունը իհարկե բոլորովին տարբեր էր, սակայն թերևս դրանք ունեն «մեկ ընդհանրություն»՝ այդ այցերը որևէ կերպ չեն շոշափել հայ-ամերիկյան հարաբերության զարգացման առարկայականություն, թեկուզ որոշակի ընդհանուր սկզբունքներով կամ ուրվագծերով: Ինչ «կշոշափի» նոր այցը, կերևա շատ մոտ ապագայում: Պետք է հուսալ, որ ԱԺ նախագահի ամերիկյան այցը կտարբերվի Ֆրանսիա կատարած այցից և «աչքի չի ընկնի» որևէ թեմայի վերաբերյալ «անկեղծ զրույցի» տեսաձայնագրային որևէ աղմուկով: Սակայն, եթե նշաձող պետք է դառնա ընդամենն աղմուկի բացակայությունը, ապա դա մեղմ ասած անարդյունավետ պատկեր է, եթե չասենք ՝ քաղաքականապես դատարկ «պաստառ»: Հետևաբար, եթե ԱԺ մի քանի պատգամավոր և մի քանի աշխատակից «կտրում են օվկիանոսը» ԱՄՆ այց կատարելու համար, ապա այդ այցը պետք է պարունակի շոշափելի քաղաքական բովանդակություն: Քաղաքականը տվյալ պարագայում լոկ հայ-ամերիկյան հարաբերության կարևորության մասին ճառերը չեն, ժողովրդավարության հավատարմության մասին հավաստիացումները չեն, այլ երկկողմ հարաբերության խորացմանն ուղղված շատ, թե քիչ կոնկրետություն պարունակող գաղափարներ, որոնք կստեղծեն դրանց հետագա կապիտալիզացիայի ուղղությամբ աշխատանքային հեռանկարներ: Ընդ որում, այդ գաղափարները կարող են լինել անգամ հասարակական, անգամ մշակութային, գիտական տիրույթում՝ ամենևին ոչ միայն լոկ ռազմա-քաղաքական, բայց ունենան շոշափելիություն իրենց տրամաբանության և հեռանկարների իմաստով: Ունա՞կ է Հայաստանի կառավարող մեծամասնությունն այդպիսի աշխատանքի և բովանդակության, եթե ոչ, ապա ԱՄՆ այցը մեծ հաշվով քաղաքական ժամանակի ու տարածության մեջ հավասարվելու է լոկ «քաղաքական զբոսաշրջության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում