Այսօր հայտնի կդառնան ՖԻՖԱ-ի The Best FIFA Football Awards մրցույթի դափնեկիրները։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել են այդ քվեարկությանը։ Ահա նրանց տարբերակները․
Խոակին Կապառոս
Լավագույն ֆուտբոլիստ
Ռոբերտ Լևանդովսկի
Քարիմ Բենզեմա
Էրլինգ Հոլանդ
Լավագույն մարզիչ
Թոմաս Թուխել
Հանս-Դիտեր Ֆլիկ
Անտոնիո Կոնտե
Լավագույն դարպասապահ
Ջանլուիջի Դոնարումա
Էլիսոն Բեքեր
Էդուար Մենդի
Հենրիխ Մխիթարյան
Լավագույն ֆուտբոլիստ
Լիոնել Մեսսի
Ժորժինյո
Ռոբերտ Լևանդովսկի
Լավագույն մարզիչ
Թոմաս Տուխել
Ռոբերտո Մանչինի
Հանս-Դիտեր Ֆլիկ
Լավագույն դարպասապահ
Ջանլուիջի Դոնարումա
Էդուար Մենդի
Մանուել Նոյեր
Լավագույնների անունները հայտնի կդառնան այսօր երեկոյան։