Thursday, 28 03 2024
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը

Նախագահի ԱՄԷ այցը շատ կարևոր է, անհրաժեշտ է, որ այս ուղղությունը կորդինացված լինի նաև գործադիրի հետ՝ ՀՀ շահերը լավագույնս իրացնելու համար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի նախագահն անդրադարձել է Արցախի հարցին, պատերազմից հետո երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին:

Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է նաև միջազգային գործընկերների գործնական աջակցությունը, փոխանցում է նախագահականը:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ նրանք նշել են, որ ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար:

ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ընդգծել է փոխգործակցության խորացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում:

Արաբագետ Հայկ Քոչարյանը կարևոր է արաբական երկրների հետ Հայաստանի համագործակցությունը։  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Քոչարյանն ասաց․«Հատկապես հետպատերազմյան շրջանում նկատելի է, որ որոշակի ուղղություններով, նույն նախագահի նախաձեռնությամբ որոշակի զարգացումներ են տեղի ունենում։ Եթե չեմ սխալվում՝ կոնկրետ ԱՄԷ-ի հետ համագործակցությունը նախագահի նախաձեռնությամբ շարունակական բնույթ  է կրում  բիզնես, քաղաքական շրջանակների հետ հանդիպումները, քննարկվում են նաև անվտանգության հարցերը։ Հիմնականում մենք տեսնում ենք, որ այս  ամենը հանգուցալուծվում է որոշակի տնտեսական նախագծերի տեսքով։ Նաև տեսանք, որ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան»։

Ըստ Քոչարյանի՝ կարևոր է , որ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի փոխադարձ այց կազմակերպվի, որպեսզի ԱՄԷ պաշտոնական շրջանակներից Հայաստան այցելություն լինի․«ԱՄԷ-ի հետ կոնկրետ ու փոխադարձ շահերից բխող հարաբերությունների կառուցումը շատ կարևոր է։ Սա կարող է օգնել ավելի  շուտ փորձել վերականգնել մեր անվտանգային համակարգը։ Այս  բոլոր հնարավորություններն անկասկած պետք է օգտագործել»։

Հարցին, եթե արաբական ուղղությամբ աշխատանքը հիմնականում իրականացնում է Հայաստանի նախագահը, որը սահմանադրությամբ մեծ լիազորություններ չունի, դա կարո՞ղ է դրական էֆեկտ ունենալ, Հայկ Քոչարյանը պատասխանեց․«Այո՛, սահմանադրությամբ նախագահը մեծ լիազորություններ չունի, որոնք կարող էին էլի ավելի էֆեկտիվ գործունեություն ապահովել։ Բայց ուզում եմ շեշտել, որ միայն նախագահի այցելություններ ու պայմանավորվածությունները եթե չեն գնում այն ուղղությամբ, որ գործադիր մարմնում ստանան որոշակի ձևակերպումներ, այսինքն՝ կորդինացված աշխատանք եթե չլինի նախագահի ու գործադիրի միջև, պարզ է, որ սա թերի և ոչ համակարգված համագործակցության բնույթ կարող է ստանալ։ Սա կարող է ի վերջո վնասակար լինել։ Շատ կարևոր է, որ ի վերջո լինի կոորդինացված աշխատանք տարբեր գերատեսչությունների ու պետության տարբեր օղակների միջև, որպեսզի Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկված լինեն ու եթե կան անվտանգության տեսանկյունից անելիքներ, առանց խոչընդոտների իրականացվեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում