Saturday, 28 05 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
00:45
Կապիկի ծաղիկի դեպքում զանգվածային պատվաստումների կարիք չկա․ ԱՀԿ
Գործող ատրակցիոնների կանխարգելիչ ուսումնասիրություններ է կատարվել
Տարոն Մարգարյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը Lexus-ով բախվել է Toyota-ին
Սահմանազատումը և Արցախի կարգավորման գործընթացը ոչ մի դեպքում չպետք է միասին քննարկել
Պետությունը պետք է պատվիրի և վճարի
ՔՊ խմբակցությունը չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին. արտահերթ նիստին չի մասնակցի
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Արցախի նախագահն իր և արցախցիների անունից ՀՀ դատախազությանը խնդրել է վերանայել Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի անհրաժեշտությունը
Այս պահին Հայաստանի պետական շահն ավելի առաջնային է, քան Արցախինը
ՀՀ նախագահը մի շարք երկրներում դեսպաններ է նշանակել
Անն Լույոն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
22:15
Իսրայելի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ջո Բայդենի առաջիկա այցը
Թուրքիայի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Ադրբեջանում է
21:45
Հնդկաստանի Գերագույն դատարանը մարմնավաճառությունը ճանաչել է որպես մասնագիտություն
ՌԴ-ից հեռացած ՏՏ մասնագետների 85 տոկոսը վերադարձել են․ Միշուստին
21:15
ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը
21:00
Ռուսաստանի նախագահը և Ավստրիայի կանցլերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում
20:50
Բրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը
20:40
Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 106-ի
Չարենցավանում 32-ամյա ամուսինը կրակել Է կնոջ վրա. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել
20:20
ԵՄ -ն որոշել է ձեռք բերել կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ և դեղամիջոց
Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:51
Մեծ Բրիտանիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը
Արցախի նախագահը Գորիսում ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը
Հայաստանը Չինաստանը կհամագործակցեն արբանյակային պատկերների կիրառման ոլորտում
19:24
Team Telecom Armenia-ն՝ միջազգային ՏՏ համաժողովների տեխնոլոգիական գործընկեր
Վաղվա հանրահավաքը Արցախում ազգադավ օրակարգ է

Առաջին դեպքն է, երբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջին իսկ կետը հրապարկային է․ Ռուբինյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին նյարդայնացնում են ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությունները, թե Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացները տեղի են ունենում գաղտնի։ Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում Ռուբինյանն ընդգծեց, սա միակ դեպքն է, երբ սկսվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց, և այդ գործընթացի առաջին իսկ կետը հրապարկային է։

Ռուբինյանն ընդգծեց՝ մինչ այս պահը չի եղել մի իրադարձություն, որի մասին Հայաստանի ԱԳ նախարարությունը չի տեղեկացրել։

«Երբ ասում եք տեղի է ունենում գաղտագողի գործընթացներ, ինձ ամենաշատը սա է նյարդայնացնում, որովհետև, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք, ընդ որում՝ տարբեր ֆորմատներում։ Ի՞նչ եք կարծում, այդ ընթացքում քանի՞ տոկոսն է եղել գաղտնի և քանիսը բաց։ Ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի, քան բաց։ Օրինակ՝ նույն ֆուտբոլային դիվանագիտությունը, որի հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի օրոք։ Ըստ ձեզ, այդ գործընթացի ոչ հրապարակային մասը սկիզբ է Սերժ Սարգսյանի նախագահության օրո՞ք։ Ոչ, սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Հարց, արդյոք գաղտագողի գործընթացներ էին տեղի ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև և ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք չէր հայտարարվում գաղտնի բանակցությունների մասին, որովհետև այն ինչ հիմա դուք անում եք, ներողություն եմ խնդրում, երեսպաշտության տպավորություն է ստեղծում։ Այս գործընթացը միակ դեպքն է, երբ սկսվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց, և այդ գործընթացի առաջին իսկ կետը հրապարկային է»,- ասաց Ռուբինյանը։

Ռուբինյանը նշեց, որ ինքը հատուկ ներկայացուցիչ է, այլ ոչ թե հատուկ բանագնաց։

«Հատուկ ներկայացուցչը մեր դեպքում պաշտոն չէ, այլ գործառույթ է։ Այսինքն՝ ես չեմ նշանակվել որևէ պաշտոնի, ես ինչպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ եմ, այնպես էլ շարունակում եմ հանդիսանալ, բայց իրականացնում եմ հատուկ ներկայացուցչի գործառույթը, որը ինձ պատվիրակվել է հրապարակայնորեն, այդ թվում՝ փաստվել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության հայտարարությամբ։

Հաջորդը, հարցնում եք, թե ինչո՞ւ է բյուջեի հաշվին մեկնել, բա ինչո՞վ պետք է մեկնեմ։ Այսինքն՝ ինչ ծրարով պետք է փող ստանայի՞ և գնայի՞։ Բյուջեի գումարով եմ մեկնել։ Հարցնում եք, թե ինչո՞ւ եմ Ազգային ժողովի բյուջեով մեկնել։ Ի՞նչ է՝ Ազգային ժողովը մի կառույց է, որը պետության հետ կապ չունի՞։ Ազգային ժողովի նախագահը լիազորություն ունի ցանկացած պատգամավորի գործուղել որևէ վայր և դրա համար կան համապատասխան ընթացակարգեր, որոնք ապահովում են տոմսի գնումը, հյուրանոցը և այսպես շարունակ»,- եզրափակեց Ռուբինյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 14-ին հաղորդագրություն էր տարածել Մոսկվայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ։ «Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,- ասված էր հաղորդագրության մեջ։ Ավելի ուշ նույնաբովանդակ հաղորդագրություն էր տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում