Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ֆրանսիայի խորհրդարանականները դիմել են Մակրոնին, որպեսզի վերջինս Ադրբեջանի նախագահից պահանջի ներողություն խնդրել Վալերի Պեկրեսից

Ֆրանսիական ամենամեծ տպաքանակ ունեցող Le Journal du Dimanche կիրակնօրյա պարբերականում հունվարի 15-ին լույս է տեսել Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» (LR) խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի, Ֆրանսիայի Ազգային ժողովում նույն խմբակցության ղեկավար Դամիան Աբադի և Եվրոպական խորհրդարանում նույն խմբակցության ղեկավար, եվրոպական պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի, ինչպես նաև 242 այլ գործիչների բաց նամակը Ֆրանսիայի Հանրապետության նախագահին։ Հեղինակները, մասնավորապես, պահանջում են, որպեսզի նախագահը Ֆրանսիայի անունից Ադրբեջանի նախագահից պահանջի ներողություն խնդրել Վալերի Պեկրեսից ընթացիկ տարվա հունվարի 12-ի աղմկահարույց արտահայտություննների համար, որոնք նա արել էր Ֆրանսիայի նախագահի` «Հանրապետականներ» կուսակցության թեկնածուի Հայաստան կատարած այցի արդյունքում:

«Եթե մենք տեղյակ լինեինք Վալերի Պեկրեսի` վերջին [Լեռնային Ղարաբաղ] անօրինական այցի մասին, մենք նրան բաց չէինք թողնի»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։

Բաց նամակի ամբողջական տեքստը.

«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ, Վալերի Պեկրեսի Հայաստան կատարած այցից հետո, հունվարի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Եթե մենք տեղյակ լինեինք Վալերի Պեկրեսի վերջին անօրինական այցի մասին, մենք նրան բաց չէինք թողնի»: Այս աղմկահարույց արտահայտությունները Ֆրանսիայի կողմից չեն կարող անպատասխան մնալ։ Մի պարզ պատճառով. այս հայտարարությունը ոչ միայն ատելության կոչ է Ֆրանսիայի պետական գործչի, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահի և Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուի դեմ, այլև՝ անթաքույց սպառնալիք է հանդիսանում ֆրանսիացի ժողովրդի, Ֆրանսիայի կառավարության և նրա ներկայացուցիչների դեմ՝ հաշվի առնելով Հայաստանի հետ մեր երկրի հարաբերությունները։ Մեծարգո պարոն նախագահ, կարո՞ղ ենք արդյոք հանդուրժել, որ որևէ այլ պետության կառավարությունն արգելի ֆրանսիացի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներին ճանապարհորդել մի տարածք, որը, հիշեցնենք, տվյալ պետությանը չի պատկանում, սպառնա ոտնձգություն կիրառել նրանց ազատության դեմ, ընդհուպ մինչև նրանց ֆիզիկական անվտանգությանը: Որքան էլ դա անհաճո լինի նախագահ Ալիևին՝ ֆրանսիացիներն ազատ են, իսկ Ֆրանսիան ինքնիշխան պետություն է: Ֆրանսիան չի կարող ընդունելի համարել որևէ սպառնալիք, չպետք է ընկրկի որևէ ահաբեկման դեմ: Եվ առավել ևս, երբ դրանք արվում են բռնապետի կողմից, ով հայերին «շներ» է անվանում, երբ Հայաստանի հետ հակամարտության ընթացքում արգելված զինատեսակներ ու ջիհադիստ վարձկաններ է կիրառել և մարդկային արժանապատվության մշտապես տկար օրինակ հանդիսացել։ Ուստի, պարոն նախագահ, խնդրում ենք Ֆրանսիայի անունից պահանջել, որպեսզի Ադրբեջանի Հանրապետությունը պաշտոնապես ներողություն խնդրի, իսկ ամենասեղմ ժամկետում այդ չանելու դեպքում` պահանջում ենք հետ կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին։ Սա որքան որ Ֆրանսիայի արժեքների, նույնքան և Ֆրանսիայի պատվի հարց է։ Սա նաև հայ ժողովրդի հանդեպ աջակցության հարց է, որը մենք պարտավոր ենք ցուցաբերել, այնժամ, երբ հայ ժողովուրդը, չնայած Ադրբեջանի ռազմական ագրեսիաներին, սադրանքներին և նվաստացումներին, կանգուն է մնում և արժանապատիվ` այս փորձություններում։ Ֆրանսիայի վերաբերմունքը պետք է արժանի լինի տառապանքի բովով անցնող Հայաստանի օրինակին, որը հիացմունք է առաջացնում։ Ընդունեք, խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, մեր խորին հարգանքի հավաստիքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում