Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Հայաստանի ինստիտուցիոնալ մերկությունը բացած հերթական իրադարձությունը

Հայաստանին էապես առնչվող ցանկացած արտաքին քաղաքական իրադարձություն անմիջապես ի հայտ է բերում Հայաստանում թե ընդդիմադիր դաշտի, թե նաև մեդիա-փորձագիտական հարթության ինստիտուցիոնալ և բովանդակային մերկությունը: Մինչդեռ, սրանք ցանկացած պետության քաղաքական առողջության, ցանկացած պետական օրգանիզմի ֆունկցիոնալ ամբողջության և կենսունակության կարևորագույն տարրեր, բաղադրիչներ են, ընդ որում անկախ այդ պետության հասարակարգային բնույթից՝ ժողովրդավարական է, թե ամբողջատիրական: Խնդիրը քաղաքական մտքի և բովանդակության մշակումն ու գեներացումն է: Հայաստանի պարագայում սա առանցքային է նաև այն պատճառով, որ չկան միատարր տրամաբանության վրա կառուցվելիք ճկուն քաղաքականության ռեսուրսներ և Հայաստանը դրանց բացակայությունը պետք է փոխհատուցեր բազմազանությամբ, սակայն բովանդակային, այլ ոչ աղմկոտ բազմազանությամբ: Հայաստանում այսօր, և թերևս միշտ, եղել է լոկ աղմկոտ բազմազանություն, ու շարունակվում է: Սա կարող է ունենալ նաև իր որոշակի նշանակությունը, կարող է լինել օժանդակ գործոն, թեկուզ այդ բնույթով, սակայն ամենևին երկարաժամկետ չէ և զուրկ է այսպես ասած վերարտադրողական բնույթից: Այսինքն, սպառվում է, սակայն չի համալրվում, չկա բազային պաշար, այսպես ասած ռազմավարական ռեզերվ: Մինչդեռ, ռազմավարական ռեզերվի խնդիրը ոչ միայն պետության նյութական կամ պարենային անվտանգության դաշտում է: Ռազմավարական ռեզերվի խնդիրը ոչ պակաս կարևոր է նաև քաղաքական մտքի, քաղաքական բովանդակության իմաստով:

Հայաստանը զուրկ է քաղաքական մտքի և բովանդակության ռազմավարական ռեզերվից ու այդ հանգամանքը ակնառու է դառնում ցանկացած քաղաքական առանցքային իրադարձության պարագայում, որ կատարվում է անմիջականորեն Հայաստանին մոտ կամ Հայաստանից հեռու՝ սակայն փոխազդեցության իմաստով էապես առնչվող: Բացառություն չէր նաև իրավիճակը Ղազախստանում: Բացառություններ չեն լինելու նաև հնարավոր նոր իրավիճակները: Իսկ դրանք անկասկած լինելու են, թե կենտրոնասիական ռեգիոնում, թե արևելաեվրոպական ուղղությամբ, և թե կովկաս-մերձավորարևելյան: Համաշխարհային կյանքը շարունակում է գտնվել աշխարհակարգային հիբրիդային պատերազմի ռեժիմում, ինչը նշանակում է, որ ոչ մի ուղղությամբ չկա ամբողջական հանգուցալուծում և ցանկացած ստատուս-քվո առնվազն միջնաժամկետ հեռանկարում պարունակում է մարտահրավերներ ու ենթարկվելու է փոփոխության մեծ ու փոքր փորձերի:

Դժբախտաբար անփոփոխ է միայն Հայաստանի քաղաքական ինստիտուցիոնալ վակուումը: Անկասկած է, որ այն լցնելը կարճաժամկետ գործ չէ, սակայն ամբողջ հարցն այն է, թե որքանով է այդ խնդիրը գիտակցված ու ձևակերպված հասարակական-քաղաքական դաշտի լայն ճակատի համար, անկախ քաղաքական և գաղափարական հայացքներից ու կողմնորոշումներից: Որքանով է հասարակական-քաղաքական դաշտը ինստիտուցիոնալացման իրական շահառու, այլ ոչ թե խոսում է այդ մասին առիթների դեպքում հռչակագրային կամ երբեմն նույնիսկ ակադեմիական բաժակաճառերի տրամաբանությամբ: Համենայնդեպս այսօր գործնականում չափազանց քիչ է աշխատանքը, որ հասարակական-քաղաքական կյանքի տարբեր տրամաչափի ուժերը փորձում են անել իրապես ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորման ուղղությամբ, որոնք կարող են հավակնել քաղաքական մտքի և բովանդակության ձևավորման ինստիտուցիոնալ հարթակ դառնալուն, ըստ այդմ Հայաստանում աղմուկը խլացնելուն և քաղաքական մտքի ռազմավարական պաշար ձևավորելուն: Այդպիսի ջանքերը կամ փորձերը հազվադեպ են, որոնք առայժմ իրենք են պայքարում ընդհանուր աղմուկի մեջ խլանալու ռիսկի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում