Friday, 24 03 2023
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում չեն ապահովվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ոչ խտրական և ոչ կողմնակալ, հավասար պայմաններ. «Քաղաքացու որոշում»
13:20
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել ԻՀՊԿ-ի հետ կապված օբյեկտների՝ ի պատասխան ենթադրյալ իրանական ԱԹՍ-ի հարձակման
ՌԴ-ում ապրում է 3 մլն հայ, բայց հայկական դպրոցներ չկան․ ինչու է լռում հայ համայնքը
Ստամբուլի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել
Ինքնաթիռ խոցելը, դեսպանին սպանելն անարձագանք է մնում, 2 զինվոր վիրավորելը ռուսների համար ի՞նչ է
12:50
Ադրբեջանում փորձում են հերքել անհերքելին․ այդ երկրի դեսպանը Նիդերլանդների ԱԳՆ կանչվել է
Արմեն Գևորգյանը կգործուղվի ԱՄՆ
Առաջիկայում կշրջանառվի ակադեմիական քաղաքի ստեղծման նախագիծը
Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
12:10
Ռուսաստանը փոխում է մարտավարությունը Ուկրաինայում. հրթիռները սպառվում են
Լուրերի օրվա թողարկում 12:00
Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում գրանցվող տնտեսական բարձր ցուցանիշները
Ովքեր են լինելու պատասխանատու, եթե լինի էսկալացիա. Փաշինյանի գրառումը
Միրզոյանը խաղաղության պայմանագրում Երևանի որոշ առաջարկներ է հրապարակում
Էական – 12. Մարգոսիմոնյանները եւ հայկական կայսերականության չբացահայտված ներուժը
ԼՂ-ն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ
11:00
Ներկայացուցիչների պալատի շուրջ 7 տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
Տարադրամի փոխարժեք – Մարտ 24, 2023
10:40
Նավթի գները նվազել են- 23-03-23
Հեղուկ գազի գինը – Մարտ 24, 2023
Լոռու մարզի դպրոցներում ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումներ
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 24, 2023
Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է․ «Հրապարակ»
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մովսես Հակոբյանը «հավես չունի» քննարկելու․«Ժողովուրդ»
Հայաստանը ստեղծվող տնտեսական վերաձևավորավորումների մեջ փորձելու է լինել օրինական կամուրջ  
Տիրան Խաչատրյանին քննիչ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել․ «Հրապարակ»
Ուղիղ․ ԿԳՄՍ նախարարն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը
Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվե՞լ է․ «Հրապարակ»

Մեկ ուժը բավարար չէ նաև այս դեպքում. Հայաստանում մեծ ֆորումի հեռանկարը

Հայաստանում նոր որակի և բովանդակության քաղաքական ուժի անհրաժեշտությունը կասկածի տակ չի դնում հանրային արդիական թերևս որևէ շրջանակ: Պայմանականորեն այն անվանվում է երրորդ ուժ, թեև այստեղ թերևս կա սկզբունքային մի հանգամանք, որ ունի հստակեցման կարիք, այլապես հանրությունն իր կամքից էլ անկախ գնահատում է իրավիճակը մեխանիկական տրամաբանությամբ: Երբ մենք խոսում ենք երրորդ, կամ թեկուզ առաջին, և ընդհանրապես որևէ մեկ ուժի մասին, մենք թերևս պետք է պատասխան տանք հարցին՝ իսկ Հայաստանն ունի այդ մե՞կ ուժի կարիքը կամ պակասը: Անկասկած՝ ոչ:

Հետևաբար այստեղ հարկ է խոսել այն մասին, որ Հայաստանն ունի քաղաքական նոր որակի և բովանդակության ուժերի կարիք, ոչ թե ուժի: Ի վերջո ենթադրենք եկավ երրորդ ուժը, որը սկզբունքորեն տարբերվում է եղածներից: Ի՞նչն է ավելի հավանական՝ եղածները միանգամից լռելյայն կամ անգամ պայմանավորված համաձայնությամբ միավորվելու են այդ նորի՞ դեմ, թե՞ սիրահոժար զիջելու են տեղը նրան և գնալու են «վերապատրաստվելու», այսպես ասած: Իհարկե առավել հավանականը, ընդ որում ասեմ՝ նաև բնականը առաջին տարբերակն է: Ի վերջո եղած ուժերը պայքարելու են քաղաքական արևի տակ իրենց տեղի համար, հետևաբար երրորդ ուժի հետ մրցակցությունը սկսելու են ոչ թե որակի բարձրացումից, այլ այդ որակապես նոր մրցակցի «ոչնչացումից»: Հետևաբար, մեկ ուժի ձևավորումը չէ խնդիրը, այլ ուժերի մի ամբողջ համակարգի: Այստեղ շատերը կարող են ասել՝ իբր մեկը շատ ստացվեց ձևավորել, դեռ մի բան էլ խոսում ենք միանգամից մի քանի ուժի ձևավորման մասին: Բայց, եթե մենք խոսում ենք գործնական արդյունավետության ակնկալիքով, ապա առավել նախընտրելի է գնահատել խնդրի բարդությունն ամբողջապես, հետևաբար լուծումների մասին էլ կազմել, ձևավորել, ձևակերպել ամբողջական պատկերացումներ, քան խնդիրը դիտարկել թերի և գնալ անարդյունավետ լուծումների ճանապարհով:

Պարզ է, որ մի քանի քաղաքական ուժերի ձևավորումը չի նշանակում պայմանավորվածություն, որ երկուշաբթի սկսում ենք ձևավորումը՝ երեք-չորս: Ներողամիտ եղեք այդպիսի ձևակերպումների համար, սակայն կարող են լինել այդպես ընկալողներ, հետևաբար արժե առավելագույնս պարզ մանրամասնել, որ խոսքն այդօրինակ մեկնարկի մասին չէ: Խոսքն այն մասին է, որ նոր որակի և բովանդակության, քաղաքական նոր մշակույթի մտքի կրող քաղաքական ուժի ձևավորման անհրաժեշտության մասին խոսող, միաժամանակ այդ ձևավորողը լինելու պատրաստակամություն ունեցող քաղաքական և հասարակական խմբերը բավականին բազմազան են, ունեն տարբեր գաղափարական, քաղաքական պատկերացումներ, սակայն նրանք թերևս պետք է մտածեն մեկ սեղանի շուրջ նստելու և Հայաստանում քաղաքական «ռեսթարթի» ռազմավարություն ու ճանապարհային քարտեզ մշակելու մասին: Խոսքը միայն իրավաբանորեն նոր ստեղծվելիք ուժերի մասին չէ, այլ նաև գուցե արդեն եղածների, որոնք սակայն իրենք էլ արձանագրում են մեծ վերափոխման հրամայականն ու անհրաժեշտությունը, քաղաքական թռիչքի անհրաժեշտությունը: Ի վերջո, չի բացառվում, որ գործընթացի մեկնարկը պետք է լինի պայմանականորեն Մեծ ֆորումի ձևավորումը, որը կարող է դառնալ քաղաքական յուրօրինակ համակարգի մոդել, միաժամանակ նաև այդպիսով փոխօգնության միջավայր, որտեղ նորի ձևավորումը կարող է տեղի ունենալ նաև փոխադարձաբար վերահսկելիության միջավայրում՝ ֆորումի գործունեության հարցում համակեցության և խաղի որոշակի ընդհանուր նորմերի շուրջ համաձայնության շնորհիվ: Ընդ որում, այդ պրոցեսին թե ցանկալի, թե երևի թե անհրաժեշտ է նաև տնտեսական շրջանակների ներգրավումը, քանի որ մեծ հաշվով քաղաքական և տնտեսական ռեֆորմացիայի խնդիրները չեն կարող ծավալվել առանձին, ինչպես որևէ դեպքում առանձին չեն քաղաքականությունն ու տնտեսությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում