Saturday, 28 05 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
00:45
Կապիկի ծաղիկի դեպքում զանգվածային պատվաստումների կարիք չկա․ ԱՀԿ
Գործող ատրակցիոնների կանխարգելիչ ուսումնասիրություններ է կատարվել
Տարոն Մարգարյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը Lexus-ով բախվել է Toyota-ին
Սահմանազատումը և Արցախի կարգավորման գործընթացը ոչ մի դեպքում չպետք է միասին քննարկել
Պետությունը պետք է պատվիրի և վճարի
ՔՊ խմբակցությունը չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին. արտահերթ նիստին չի մասնակցի
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Արցախի նախագահն իր և արցախցիների անունից ՀՀ դատախազությանը խնդրել է վերանայել Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի անհրաժեշտությունը
Այս պահին Հայաստանի պետական շահն ավելի առաջնային է, քան Արցախինը
ՀՀ նախագահը մի շարք երկրներում դեսպաններ է նշանակել
Անն Լույոն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
22:15
Իսրայելի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ջո Բայդենի առաջիկա այցը
Թուրքիայի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Ադրբեջանում է
21:45
Հնդկաստանի Գերագույն դատարանը մարմնավաճառությունը ճանաչել է որպես մասնագիտություն
ՌԴ-ից հեռացած ՏՏ մասնագետների 85 տոկոսը վերադարձել են․ Միշուստին
21:15
ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը
21:00
Ռուսաստանի նախագահը և Ավստրիայի կանցլերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում
20:50
Բրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը
20:40
Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 106-ի
Չարենցավանում 32-ամյա ամուսինը կրակել Է կնոջ վրա. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել
20:20
ԵՄ -ն որոշել է ձեռք բերել կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ և դեղամիջոց
Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:51
Մեծ Բրիտանիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը
Արցախի նախագահը Գորիսում ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը
Հայաստանը Չինաստանը կհամագործակցեն արբանյակային պատկերների կիրառման ոլորտում
19:24
Team Telecom Armenia-ն՝ միջազգային ՏՏ համաժողովների տեխնոլոգիական գործընկեր
Վաղվա հանրահավաքը Արցախում ազգադավ օրակարգ է

Թերությունները գնահատման ամբողջ համակարգի մեջ է․ ինչ են առաջարկում ուսուցիչները

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական անգամ հանդես էր եկել հրապարակումով գնահատման համակարգի և մասնավորապես կիսամյակային  թեմատիկ աշխատանքների գնահատման մեթոդների փոփոխության անհրաժեշտության մասին: Հաղորդագրության մեջ փոխնախարարը ընդգծել էր,որ վերլուծելով տարեվերջյան գնահատումների անառողջ իրավիճակը՝  պետք է վերանայել կոնկրետ թեմատիկ աշխատանքից բացակայության դեպքում մեկ միավոր նշանակելու կարգից, հրաժարվել կիսամյակային գրավոր աշխատանքների գնահատման մոտեցումից և  սովորողի կիսամյակը նշանակել ամբողջ ընթացքում ստացած գնահատականների միջինով, ինչպես նաև այն, որ երբ  սովորողը բացակայության պատճառով չի գրում թեմատիկ աշխատանքը սահմանված օրը, ապա գրելու պարագայում գնահատականը պետք է ամրագրել հենց աշխատանքը գրելու օրը։ Փոխնախարարը հրապարակումը եզրափակել էր մանկավարժներին ուղղված հարցադրումներով, թե ինչ դիրքորոշում ունեն բարձրացրած խնդրի վերաբերյալ, նաև՝ ինչ այլ փոփոխությունների կարիք են տեսնում:

«Շատ ուրախ եմ, որ վերջապես փոխնախարարը նկատել և անդրադարձել  է խնդրին, որովհետև այդ մասին շատ վաղուց  պարբերաբար  բարձրաձայնել ենք, սակայն լսող չի եղել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում  ասում է աշխարհագրության ուսուցչուհի Քրիստինե Բեժանյանը:

Սակայն, ըստ Բեժանյանի, ԿԳՄՍ-ի փոխնախարն  անդրադարձել է միայն  գնահատման մեխանիկական կողմին, որովհետև  օնլայն գրանցումը սրացրել, ակնհայտ է դարձրել  առկա խնդիրները, մինչդեռ  իրականում խնդիրը  շատ ավելի խորքային է. բազմաթիվ թերություններով լի գնահատման ամբողջ համակարգի մեջ է: Ուսուցչուհին, ի պատասխան փոխնախարարի հարցադրման, նշեց, որ, իր կարծիքով, կիսամյակի ընթացքում թեմաների ամփոփում պիտի կատարվի, և թեմատիկ աշխատանքները պիտի պահպանվեն,պարզապես  գնահատականները ստացվեն միջինից:  «Ինչ վերաբերվում է կիսամյակային ամփոփիչ աշխատանքին,այս հարցում խնդրահարույց է այն, որ  միաժամանակ տարբեր առարկաներից  ընդարձակ թեստեր են  հեղվում աշակերտների գլխին, ինչն, ըստ ինձ, անհիմն է, մանկավարժական տեսանկյունից  ճիշտ չէ, քանի որ արդյունքում ստացվում է, որ կատարված մեծածավալ աշխատանքն իմաստազուրկ է»,-ընդգծում է Բեժանյանը: Նրա համոզմամբ՝ նախարարության կողմից հաստատված  կիսամյակային ամփոփիչ աշխատանքները պիտի լինեն ոչ թեստային, ընդհանրացված, շատ լավ մշակված, իսկ արդյունքն էլ միջինով հաշվարկվի, ոչ թե ընդհանուր թվանշանների այլ միայն թեմատիկների հետ: Ուսուցչուհու խոսքով՝ շատ ավելի բարդ իրավիճակ է շաբաթական մի ժամանոց առարկաների դեպքում, որոնց համար սահմանված 17 ժամում շատ դժվար է թեմատիկ ու կիսամյակային անցկացնել և այս հարցում  պետք է  ինչ-որ բան փոխել: Ուսուցչուհին,սակայն, կարծում է, որ այսպիսի խնդիրները  ֆեյսբուքյան առաջարկություններով չպիտի քննարկվեն, լուծվեն, այլ  պիտի փորձագետների խումբ աշխատի, խոշորացույցով ամեն ինչ ստուգվի, նաև  հաշվի առնվի մարզերի ,գյուղական դպրոցների ու քաղաքի դպրոցների առանձնահատկությունները: «Մի խոսքով՝մենք պատրաստ ենք փորձարկել նախարարության ընդունած որոշումները, միայն թե դա չարվի ծնկան ծերին, ֆեյսբուքյան առաջարկություններով,այլ ստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք լուրջ կզբաղվեն գնահատման հարցերով»,-ընդգծեց Բեժանյանը:

Ի հավելումն այս ամենի՝ մեր զրուցակից  ուսուցչուհին  ցանկացավ հավելել, որ դեռևս 2012 թվականից գործող այս թյուր և ոչ ճշմարիտ գնահատման մեխանիզմի պայմաններում ուսուցիչները տարիներ շարունակ փորձել են անհատական մոտեցմամբ, տարբեր միջոցներով ապահովել սահմանված կարգի և դրա իրագործման խոչընդոտների միջև եղած անհամամասնությունը: «Քիթը  երեսից չենք կտրել,սակայն հիմա տպավորություն  է ստեղծվում, թե մենք գլխի չենք ընկել, որ այսպես գնահատելը ճիշտ չէ: Մինչդեռ լրիվ հակառակն է.տարիներ ի վեր մանկավարժներս ենք բարձրաձայնել խնդիրը, սակայն կառավարությունն, ունենալով բավարար ժամանակ այդ անկատարությունը շտկելու համար, անտեսել է ու ոչինչ չի արել»,-եզրափակեց «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Քրիստինե Բեժանյանը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում