Saturday, 02 12 2023
19:15
Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին
Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց
18:45
Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների ամենամյա խորհրդակցությունը տեղի կունենա Մոսկվայում
COP 28. Դուբայում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի նախագահները
Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ
Հայաստանը կարո՞ղ է հաղթահարել «էներգետիկ գաղութացումը»
Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանիի հետ
ԱՄՆ-ի դեմ կոշտ հռետորաբանությունը Ալիևն օգտագործում է պարտադրված
Մոսկվայում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Ո՞ւմ հետ և ի՞նչ է բանակցում Արցախի նախագահը՝ Ալիևի՞, Բաքվի ԱԱԾ-ի՞. մութ անկյունները շատ են
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 50–ամյա տղամարդու սպանության համար․ ՔԿ
Ադրբեջանական կարմրուկը նաեւ քաղաքակա՞ն վարակ է
3000 փաստաբան Միջազգային քրեական դատարան է դիմել Իսրայելի և նրա պաշտոնյաների դեմ. Էրդողան
Լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար․ ՇՎՏՄ
Ողբերգական ավտովթար. տեղում երկու հոգի մահացել է
Ղազախստանում գազով աշխատող մեքենաները հատուկ նշան կկրեն
Եղի՛ր ուժ մեր երկրի համար. Վանաձորում կայացավ հանրային իրազեկման հերթական միջոցառումը
15:45
ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի հետ կաշխատի Գազայում հումանիտար դադարին վերադառնալու ուղղությամբ
Գումարը վերադարձնելու համար ծեծել, առևանգել է խնամուն
Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ կա տուժած
15:15
ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն
Խոշոր վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրերով ծավալուն աշխատանքներ են իրականացվում
Մեզ պատահած ամենավատ բանը պառակտվածությունն է․ պետությանն առողջ օրգանիզմ է պետք
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է
Մենք խաղում ենք մի դաշտում, որտեղ կանոններ չկան․ մեղավորը մենք ենք
Xiaomi-ն խելացի մահճակալ է ներկայացրել
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․

Ալեքսանդր Ազարյանի ընտրությունը կանխատեսելի էր․ սրան պետք է նախորդեին վեթինգը, լյուստրացիան, անցումային արդարադատությունը

Դատավորների ընդհանուր ժողովը հունվարի 14-ին Դատավորների միության նախագահ ընտրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին: Դատավորների միության նախագահի քվեարկությանը մասնակցել է 184 դատավոր: Նրանցից 139-ը քվեարկել է Ալեքսանդր Ազարյանի, մյուսները՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի օգտին:

Ընդդիմադիրներին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ երբեմնի քաղբանտարկյալ (2008թ. մարտի 1-ով) ու ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա Հայաստանում արդարացված Գագիկ Ջահանգիրյանին օրոք Հայաստանի դատավորների միության նախագահ է ընտրվում Հայաստանում մարտի 1-ով 7 քաղբանտարկյալ դատած ու Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռներ ապահոված  Ազարյանը, ով նաև անուրանալի դեր է կատարել մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապահովելու հարցում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքերով՝ ողջունելի է միայն այս փաստը, որ դատավորների համայնքը սկսել է աշխուժանալ, բայց դրան պետք է իրականում նախորդեին  վեթինգը, լյուստրացիան, անցումային արդարադատությունը։ Եվ դրա արդյունքում, ըստ Կարապետյանցի, բազմաթիվ դատավորներ չպետք է մնային․ «Մենք  արդեն պետք է ունենայինք մաքրված համակարգ, բայց ցավալիորեն այդ վիճակը չունենք։ Շատ հարցեր են բարձրացվում դատական համակարգի ներկայացուցիչների կողմից, բայց որևէ մեկին չանձնավորելով, նշեմ, որ  նրանք այն մարդիկ չեն, որոնք այդ հարցերը բարձրացնելու լեգիտիմ իրավունք ունեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Կարապետյանցի՝ իրավիճակը բավականին կանխատեսելի էր․ «Որքան ես գիտեմ՝ այդ միության կազմում բավականին մեծ թվով դատավորներ դուրս են եկել։ Ենթադրում եմ, որ դուրս եկողների մի մասը պետք է լինեին նրանք, ովքեր անիմաստ են համարել իրենց մասնակցությունը, բովանդակային շարժ չեն տեսել։ Նրանք կարող են դիմադրություն ցույց տալ, բայց արդյունքում արդարադատությունը ցանկացած դեպքում պարտվում է։ Այդ համակարգերը ստեղծված չեն այս կամ այն ուժին դիմադրելու կամ ինչ-որ քաղաքական պայքարի մեջ մտնելու համար։ Այդ կառույցները ստեղծված են արդարադատություն իրականացնելու համար։ Այնպես որ ցանկացած գործընթաց՝ իշխանությունների կողմից իբր բարեփոխումներ իրականացնելը, թե նաև դատավորների իբր դիմադրությունը․․․ մենք վերջնական նպատակին չենք հասնում։ Չենք հասնում այն հանգրվանին, որտեղ արդարադատություն իրականացնող մարմինը կիրականացնի այդ գործառույթը։ Ունենք անհասկանալի, ամորֆ պայքար՝ մեկը մյուսի դեմ։ Արդյուքնում պարտվում է Հայաստանը»։

Դիտարկմանը, թե նոնսենս չէ՞ արդյոք, որ Ազարյանն ընտրվում է Մարտի 1-ի գործոն նախկին քաղբանտարկյալ  Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ նախագահության օրոք, Կարապետյանցը պատասխանեց․ «Ողբերգությունն այնտեղ է, որ շատերը՝ այդ թվում նաև քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ, հեղափոխություն իրականացրած գործիչներ ողջունում էին տարբեր կերպարների վերադարձը՝  կլինի Գագիկ Ջհանգիրյանը, Հունան Պողոսյանը և այլք․․ դա բացատրում էին պրոֆեսիոնալ կադրերի քիչ լինելով։ Պրոֆեսիոնալ կորողությունը ձեռքբերովի  է։ Միջինից բարձր կարողություններ ունեցող ցանկացած մարդու կարելի էր սովորեցնել և նա այդ կարողությունը ձեռք կբերեր։ Բայց բերել այն մարդկանց, ովքեր նախկինում արատավորված են եղել կամ թեկուզ ինչ-որ գործերով մեղադրյալ են եղել և հիմա նրանց անաչառ լինելը կասկածի տակ է, այդ կադրերն օգտագործելը շատ սխալ է։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը  այդքան աղքատիկ է կադրերի առումով։ Դրա համար պետք էր այդ անցումային արդարադատություն կոչված կատեգորիան, որը հնարավորություն կտար ստանդարտներից դուրս որոշակի գործողություններ անել։ Պարզ  է չէ՞, որ 10-12 տարի դատախազությունում աշխատած մարդը չի կարող բարի փերի կատեգորիայում լինել, չի կարող որևէ կերպ որևէ բանի մեջ թաթախված չլինել։ Առնվազն գոնե տեսել է, իմացել ու չի հայտնել հանցագործությունների մասին»։

Ըստ իրավապաշտպանի՝ անցումային արդարադատության գործիքակազմը մեզ թույլ էր տալու իրապես բարեփոխված, նոր  ադեկվատ իրականություն ստեղծել․ «Բայց  իշխանությունն այդ հնարավորությունը չօգտագործեց, շատ լավ տեղավորվեց  այս դառը իրականության մեջ ու ինչպես հասկանում եմ՝ իրենց բախտից շատ գոհ են»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում