Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Հայաստանն ամերիկա-ռուսական բանակցային փաթեթում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենը ամերիկա-ռուսական ըստ էության եռօրյա եվրոպական բազմաձևաչափ բանակցության առնչությամբ հայտարարել է, որ կողմերը բավականին նյութ են փոխանցել միմյանց և կա «մարսելու» ժամանակի անհրաժեշտություն: Բլինքենը հայտարարել է, թե ԱՄՆ ներկայումս բանակցելու է իր դաշնակիցների հետ: Ուկրաինայի շուրջ ճգնաժամի առումով նա միաժամանակ ասել է, թե ՌԴ նախագահ Պուտինը տիրապետում է բանակցությանը վերջնական որևէ որոշում հայտնելը ձգձգելու արվեստին: Ամերիկա-ռուսական եռօրյա բանակցության արդյունքը տեսանելի չէ, միաժամանակ կասկածից վեր է, որ բանակցությունը ներառել է հարցերի լրջագույն շրջանակ և թերևս կասկածից վեր է, որ կողմերի մոտեցումները եկել են որոշակիորեն նոր կետի: Բարդ է գնահատել, թե ինչպիսին է այդ կետը, ինչով է տարբերվում այն կետից, որ կար մինչև բանակցություն, սակայն այն, որ Միացյալ Նահանգները խոսում է իր եվրոպական դաշնակիցների հետ բանակցության անհրաժեշտության մասին, նշանակում է անկասկած նոր իրավիճակի առկայություն: Հրապարակային մակարդակում կողմերը չեն շարժվել իրենց դիրքորոշումներից, սակայն նաև գուցե հետաքրքրության է արժանի այն, որ հենց ամերիկա-ռուսական բանակցությանը զուգահեռ հայտարարվեց Ղազախստանից ՀԱՊԿ զորամիավորման դուրսբերման մասին, ինչը շատերի մոտ առաջացրեց հարց, կապված մուտքի և ելքի արագության հետ: Իհարկե ուղիղ կապը ամերիկա-ռուսական բանակցության հետ նշմարելի չէ, սակայն ինչպես ուշադրության էին արժանի ղազախական իրադարձությունները իրենց զարգացման բուռն արագությամբ և ՀԱՊԿ մուտքով՝ սպասվող ամերիկա-ռուսական բանակցությանն ընդառաջ, այդպես էլ ուշադրության է արժանի դրան զուգահեռ ՀԱՊԿ բավականին արագ ելքը: Արդյո՞ք դա նշանակում է, որ Ղազախստանն ամերիկա-ռուսական բանակցային փաթեթի մաս էր, և հետևաբար ի՞նչն էր այնտեղ պայմանավորվածության և ինքը դրա խախտման տրամաբանությամբ:

Բարդ է ասել, սակայն այս հանգամանքը իհարկե արժանի է դիտարկման, ուշադրության արժանի է Հայաստանի մասնակցության համատեքստում, պատկերացնելու համար, թե Հայաստանն ինչ տեղ է զբաղեցրել այդ «փաթեթում»՝ զուտ տեխնիկական խնդիր կատարողի՞, թե՞ այդուհանդերձ քաղաքական գործոնի: Ամերիկա-ռուսական բանակցությունը ընդհանրապես Հայաստանի համար առաջ է բերում այդ խնդիրը, ինչին իհարկե անդրադարձել եմ բազմիցս: Հայաստանը հայտնվում է մուրճի ու սալի նեղացող արանքում, ինչպես ընդունված է ասել, ինչը բնականաբար մեր երկրի համար եթե ոչ վատթարագույն, ապա վատթագույն սցենարն է: Միևնույն ժամանակ Հայաստանը չի կարող նստել և սպասել «բախտին», եթե այն բերի՝ ԱՄՆ ու Ռուսաստանը կպայմանավորվեն համակեցության այնպիսի տրամաբանությամբ, որը Հայաստանին կապահովի կենսագործունեության մեծ տարածություն, իսկ, եթե ոչ՝ ապա Հայաստանը ուղղակի «կճզմվի»: Միաժամանակ, Հայաստանի անելիքը նաև ԱՄՆ, թե Ռուսաստան ընտրությունը չէ, լինի այդ հասկացության ուղիղ, թե պայմանական իմաստով: Այդ ընտրությունն էլ վատագույնն է, որ իբրև անելիք կարող է որոշել Հայաստանը: Հայաստանը թերևս պետք է փորձի աշխատել ամերիկա-ռուսական բանակցային գործընթացի փուլային ինտենսիվությանը զուգահեռ ինտենսիվ կերպով աշխատել թե Մոսկվայի, թե Վաշինգտոնի հետ, ձգտելով ազատել իր համար տարածություն և այդ տարածության շրջանակում ձևակերպել երկու կողմի համար էլ ընդունելի տեղային նշանակության միջավայր, որը մի կողմից Ռուսաստանին կօժտի Հայաստանի հարցում վստահությամբ, մյուս կողմից ԱՄՆ համար համոզիչ կլինի, որ Երևանը ժողովրդավարություն ոչ թե խաղում է, այլ կառուցում, պարզապես շատ բարդ և դժվարին միջավայրում: Սա շատ բարդ խնդիր է, որը լուծելու համար պահանջվում է իսկապես լայն գիտակցում ու ընդգրկում: Սա առաջին հերթին քաղաքական իշխանության պատտասխանատվության դաշտում է, սակայն ոչ միայն: Խնդիրը ընդհանրապես բոլոր այն ուժերի պատասխանատվության դաշտում է, որոնք իրապես շահագրգռված են Հայաստանի բաց և արդիական քաղաքակրթական զարգացման հեռանկարով, այլ ոչ թե պարզապես «խաղում» են այդ հեռանկարով հետաքրքրվածություն: Ի վերջո Հայաստանի այդ աշխատանքի հաջողության հեռանկարում է նաև Արցախի խնդրում հայկական քաղաքականության և Արցախի հայկականության կենսունակության բանալին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում